Միհրան Հարությունյանի կոշտ արձագանքը

Միհրան Հարությունյանի կոշտ արձագանքը

Հասարակական Ipress 2020-06-24 15:34:00 3468
mihran_jYfj0.jpg

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

«Միայն իրական մրցակցությունը կարող է մեզ տանել դեպի մեծ հաջողություններ: Դրան գումարած, պետք է կարողանալ տարանջատել բիզնեսը, քաղաքականությունը և կառավարումը:

Օրինակ, ես չեմ հավատում որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության, քանի որ նրանք մեծ մասամբ պաշտպանում են իրենց, այլ ոչ թե քաղաքացիների շահերը: Ամենակարևորն այն է, որ ներկայիս քաղաքական գործիչները մենեջեր չեն: Այդպիսի մարդկանց կառավարման արդյունքը դուք կարող եք տեսնել ամենուր, ձեր շուրջը նայեք և տեսեք, թե ինչպես է ապրում այն  երկիրը, որտեղ ապրում եք դուք:

Մենք բոլորս ոգեշնչված էինք մեր պատմական հայրենիքի նոր փուլով: Բայց ի՞նչ է փոխվել արմատապես այս 2 տարում: Իհարկե, կան հաջողություններ, ինչը հրաշալի է: Բայց համընդհանուր ի՞նչ բարեփոխումներ ունենք երկրում: Նոր փուլը հույս էր տվել, որ մեր երկրում կսկսվի արդար մրցակցություն՝ ըստ նոր կանոնների, որոնք մարդկանց մեծամասնությանը հասկանալի կլինեն և կտան թափանցիկություն բոլոր գործընթացներին: Բայց հիմա մենք ի՞նչ ունենք: Հատուկ անձանց դեմ քաոսային, նպատակային գործողություններ: Իսկ որտե՞ղ է այն կենդանի մրցակցությունը, որը նախկինում բոլորն էին խոսում: Կա դատարան, իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն անօրինականություններով, եթե դրանք առկա են: Դա նրանց գործն է:

Էժան պոպուլիզմը կփոշիացնի բոլոր լավ մտադրությունները: ԵՎ հետո, երեկվա հերոսը կդառնա հիմնական թշնամին: Կառուցեք նոր Հայաստան, բայց բոլորի համար ընդհանուր և հասկանալի կանոններով: Հակառակորդի նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն սովորեք աշխատել նրանց հետ: Սա այն է, ինչ տեղի չի ունեցել այս ամբողջ ընթացքում: Հուսով եմ, որ բանականությունը հաղթելու է, և բոլորը զբաղվելու են իրենց գործերով: Վաստակել գումար, զբաղվել քաղաքականությամբ, վարել դատական  գործընթացներ, ղեկավարել երկիրը: Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դա իր հակառակորդների եսասիրական, վախկոտ պահվածքն է: Ինչպես ես նշել եմ գրառմանս մեջ, ամեն ինչի համար կա դատարան և օրենքներ: Խախտել է՝ կպատժվի: Բայց երբ օրենքները շահարկվում են անձնական նպատակներով, ահաբեկման և վենդետաների համար, այդպիսի անձինք երկիրը ղեկավարելու տեղ չունեն: Հուսով եմ, որ ճշմարտությունը հաղթելու է, և Գագիկ Նիկոլաևիչը հետագայում ևս զարգացնելու է տարբեր ոլորտներ և սպորտը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ դեռ շատ աշխատանք կա անելու, և, ամենակարևորը, մեր հայ ազգի հեռանկարները»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն