«Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին»

«Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին»

Քաղաքական Ipress 2020-06-24 11:27:00 1488
miqayel-minasyan_ylzG-.jpg

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումը․ «Էդմո՛ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը։ Շատ բան: Շատ բան, որոնք խտանում են այն իրողության մեջ, որ Հրայր Թովմասյանի սանիկները հանուն պետության ու հանուն քավորի զրկանքներ են կրում, կալանավորվում են խելագարի պատվերով ու տղամարդու պես դիմակայում բոլոր հարձակումներին, իսկ քո սանիկն առաջին իսկ հարմար առիթի դեպքում դավաճանում է քեզ, հետո էլ ԱԺ դահլիճում նստած նայում, թե ինչպես են նախ ստորացնում, ապա ծեծում իր քավորին: Սրանք օբյեկտիվ հետևանքներ են:

Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։

Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը: Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։

Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա՛մ դու խելագարի հետ ես կա՛մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:

«Լուսավոր Հայաստանի» հարգարժա՛ն անդամներ,

եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում են ոչ թե Փաշինյանի ֆեյսբուքյան, այլ իրական իրականությունը, ապա դարձե՛ք ընդդիմություն։ Իրական ընդդիմություն: Դո՛ւրս եկեք կործանարար իշխանությունից, կանգնե՛ք ժողովրդի կողքին։ Ժողովուրդը շնորհակալ կլինի, մենք էլ ձեզ՝ խոնարհ ծառա։ Դուք դեռ շանս ունեք հրաժարվել գլխիկոր ապագայից:

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:
     Երանի հոգով ուժեղներին»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն