Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում.«Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում.«Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»

Հասարակական Ipress 2020-05-13 22:59:00 3315
hhho_2bS6Z.jpg

Այսօր՝ մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ էսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ»: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը