Մեզ սպառնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով․ Նաիրի Հոխիկյան

Մեզ սպառնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով․ Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-01-09 19:22:00 345
nl_OnGcU.jpg

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան գործի անցավ՝ առաջ քաշելով Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն 2021թ․ հունվարի 7-ին հայտարարել է, թե ժամանակն է վերջնական կայունություն բերել մեր տարածաշրջանում և կարգավորել հարաբերությունները նաև Հայաստանի հետ։

Առողջ տրամաբանության դեպքում, իհարկե, ցանկալի է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություն ունենալ, բացել սահմանները և ակտիվացնել տնտեսությունը։ Բայց։

Թուրքական ռազմավարական ծրագրերում Հայաստանը շարունակում է մնալ որպես իր պանթուրքիստական նպատակների խանգարող հանգամանք։ Զենքով չկարողանալով գրավել Հայաստանը, քանի որ դիմացը կանգնած է ռուսական գործոնը, Թուրքիան փորձում է տնտեսական էքսպանսիայով տիրանալ Հայաստանին։

Այդ վտանգի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ։ Խոսել եմ նաև արցախյան երկրորդ պատերազմի բեմականացումից հետո։

Մեզ սպառնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով։ Մակերեսի մակարդակում դա գեղեցիկ է, գայթակղիչ ու փող բերող։ Խորքում մենք շատ արագ կորցնելու ենք այն, ինչ կարողացել ենք պահպանել։

Որքան խելամիտ և զգոն լինեն հայ ժողովուրդը և ՀՀ կառավարությունը, այնքան հեշտ կհաղթահարենք այդ սպառնալիքը»։

Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը