Մեզ սպառնո՞ւմ եք, ինչի՞ համար, որ ասում ենք՝ չի կարելի Ղարաբաղը հանձնե՞լ. Արման Աբովյան

Մեզ սպառնո՞ւմ եք, ինչի՞ համար, որ ասում ենք՝ չի կարելի Ղարաբաղը հանձնե՞լ. Արման Աբովյան

Հասարակական Ipress 2020-11-17 14:30:00 456
lppp_Ax4e7.jpg

Ինչքան պետք է, հազար անգամ մտքեր արտահայտելու ենք, մինչեւ չհասկանաք մի պարզ բան, որ այս ամբիոնից ինչը խոսվում է, այնքան անհեթեթ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

«Ատելությունից եք խոսում։ Տիկին Նազարյան, այդ վիդեոն որ մոտ 10 րոպե առաջ հրապարակել եք, ուշադիր նայել եք չէ՞, այնտեղ տեսնում եք, որ ԲՀԿ պատգամավորներն իրենց անվտանգությունը վտանգելով, պետական կառույցներ էին պաշտպանում, երբ բոլորդ անհայտացել էիք։ Ինչո՞ւ իմ առանձնասենյակից կորավ նոութ բուք ու շատ հնարավոր է, որ այդ ամեն ինչն, այո, ուղղորդված է եղել։

Վիդեոներ եք տեղադրում տիկին Նազարյան, ամենալկտի հայհոյանքներով ու մեզ սպառնալով. մեզ սպառնո՞ւմ եք, ինչի՞ համար, որ ասում ենք՝ չի կարելի Ղարաբաղը հանձնե՞լ։ Հասկանո՞ւմ եք ազգային աղետի մակարդակը, 10 հազար անգամ կկրկնենք՝ հասկացեք, որ հետագա բոլոր գործողությունները, որոնք պետք է լինեն, դուք ունակ չեք տանելու, վերջ։ 45 օր մարդկանց  ֆեյք էիք կերցնում, Բաքու չայ էիք խմում»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրը երկու անգամ հրավիրվում է ԱԱԾ, այդ առնչությամբ Արման Աբովյանն ընդգծեց. «Ծառուկյանը գնում է ԱԱԾ օրն 2 անգամ, հետապնդումը ոնցա՞ լինում։ Երեկ արդեն դանակահարվել է ձեր ընդդիմախոսներից մեկը։ Հիմա ո՞վ է գեներացնում այդ ատելությունը։ Դուք էիք ասում՝ չեք հասկանում, որ փոխվել է իրավիճակ, այո, դուք հիմա չեք հասկանում, որ իրավիճակ է փոխվել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը