Մեր պահանջն է, որ Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի գերիշխանությունը. Արամ Ա կաթողիկոս

Մեր պահանջն է, որ Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի գերիշխանությունը. Արամ Ա կաթողիկոս

Քաղաքական Ipress 2021-01-09 21:55:00 366
jo_4DFkt.jpg

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը զգուշավորության կոչ է ուղղել՝ վերահաստատելով, որ հայոց պետականության անսասան պահպանումը բոլոր նկատումներից վեր է.

«ԶԳՈՅՇ…

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՆԿԱՏՈՒՄՆԵՐԷ ՎԵՐ

Ազերի-Թուրք բանակին կողմէ Արցախին դէմ շղթայազերծուած պատերազմը կասեցնելու կոչուած զինադադարի յայտարարութիւնը, ինչպէս օրին յիշած էինք, կը պարունակէ այնպիսի անորոշ ու երկդիմի կէտեր, որոնք կրնան վտանգել Հայաստանի պետութեան անվտանգութիւնն ու անկախութիւնը եւ հողային ամբողջականութիւնը։ Զինադադարի յայտարարութեան վտանգալից կէտերը հարկ է որ յստակացուին Հայաստանի պահանջով ու Ռուսիոյ օժանդակութեամբ։

Հայաստանի հողային ամբողջականութեան եւ պետութեան ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական յանձնառութիւն է։ Մեր դարաւոր պատմութեան ընթացքին, ճակատագրական պահերուն, ազգին ու հայրենիքին գոյութեան սպառնացող վտանգներուն դիմաց մեր ժողովուրդը իր «ոչ»ը ըսած է, ի գին ամէն զոհողութեան։

Ծանօթ չենք Յունուար 11-ին Մոսկուայի մէջ տեղի ունենալիք Փութին-Փաշինեան-Ալիեւ հանդիպումի օրակարգի մանրամասնութիւններուն։ Մեր պահանջն է, կը հաւատանք նաեւ մեր ժողովուրդին, որ Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրութեամբ չվտանգէ Հայաստանի գերիշխանութիւնը, պետականութիւնը ու հողային ամբողջականութիւնը»,- ասված է Արամ Ա-ի կոչում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը