Բժիշկն ասել է մեքենայի նստատեղերի տաքացման վտանգը

Բժիշկն ասել է մեքենայի նստատեղերի տաքացման վտանգը

Հասարակական Ipress 2021-12-20 18:02:00 600
nstategeri-takacman-vtang_jzgcv.jpg

Պարզվում է, որ բոլոր ժամանակակից մեքենաներում առկա հարմար ու սիրված գործառույթը՝ նստատեղերի տաքացումը, վտանգավոր է առողջության համար։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Հանրային առողջության ռուսական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դեմինը։

Պրոֆեսորը հայտնել է, որ կոնքի տարածքում ջերմության երկարատև ազդեցությունը կարող է մրսածության պատճառ դառնալ անմիջապես ցրտին դուրս գալու դեպքում, իսկ տղամարդկանց մոտ՝ անպտղություն առաջացնել:

«Հակացուցված է տաքանալ նստատեղերի հաշվին։ Տաքացման համակարգը միայն նրա համար է, որպեսզի տհաճ զգացողություն չունենաս սառը նստատեղին նստելիս: Դա պարզապես հարմարավետության խնդիր է: Օրտանիզմում չկա որևէ օրգան, որը հարկավոր է հատուկ տաքացնել», – ասել է Դեմինը:

Երկար ժամեր վարելը, ընդհանուր առմամբ, այնքան էլ լավ չի համադրվում մարդու ֆիզիոլոգիայի հետ։ Շատերն այս անհարմարավետությանն ավելացնում են թվացյալ «հարմարավետություն»՝ տաքացվող նստատեղերի հետ միասին օգտագործելով նաև մեքենայի վառարանը։ Դա կարող է մրսածության պատճառ դառնալ մեքենայից դուրս գալիս։ Ջերմաստիճանի նման տատանումը ոչ թե ամրապնդում է, այլ սադրում օրգանիզմը։

Նստատեղերի տաքացումն ավելի վատ հետևանք կարող է ունենալ։ Ըստ Անդրեյ Դեմինի՝ տղամարդկանց համար կոնքի հատվածում երկարատև ջերմությունը կարող է անպտղության հանգեցնել։

«Պատահական չէ, որ արական սեռական գեղձերը գտնվում են մարմնից դուրս։ Ամորձիններում ջերմաստիճանը ոչ թե 36,6 աստիճան է, ինչպես ամբողջ մարմնում, այլ 2-3 աստիճանով ցածր: Միայն այդ դեպքում են բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով», – ասել է պրոֆեսորը։

Բարձր ջերմաստիճանի դեպքում սերմնահեղուկի արագությունը զգալիորեն նվազում է։ Իսկ ջերմության երկարատև ազդեցությունը կարող է ամբողջությամբ դադարեցնել սպերմատոգենեզը: Պրոֆեսոր Դեմինն ասել է, որ նստատեղերի տաքացումը պետք է միացնել միայն վարելուց առաջ, մինչ մենքենայի վրայից ձյունն եք թափ տալիս և այլն։ Իսկ հենց նստում եք ղեկին, ջեռուցումը պետք է անջատվի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը