Մենք պաշտպանության վեց տարբերակ ունենք. Զելենսկի

Մենք պաշտպանության վեց տարբերակ ունենք. Զելենսկի

Միջազգային Ipress 2022-03-02 18:11:00 1335
zelenski_4j36f.jpg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները երկրի պաշտպանության վեց տարբերակ ունեն։ Այս մասին նա ասել է CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները պատրաստվել են «ամեն ինչի» և երկրի պաշտպանության տարբերակներ են մշակել:

«Բայց երբ դու պատրաստվում ես նախապես, պարտադիր չէ նախապատրաստել քո թշնամուն, որ նա պատրաստ լինի քո արձագանքին։ Այդ պատճառով ինձ դուր չէր գալիս այս իրավիճակը, որ մենք պետք է ռիսկի ենթարկենք բոլորին և ասենք, որ մենք պատրաստվում ենք։ Մենք ունենք մեր երկրի պաշտպանության վեց տարբերակ», – ասել է Զելենսկին ։

Պետության ղեկավարը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջել այն դեպքում, եթե դաշինքը Ռուսաստանի պատճառով չընդունի Ուկրաինային։

«Մենք պայքարում ենք, իսկ ուկրաինական ազգը պայքարելու է մինչև վերջ։ Հարցը մեր մեջ չէ, հարցն այն է, թե որքան կդիմանա այդ (ռուսական – խմբ.) ղեկավարությունը։ Մենք պաշտպանվում ենք, քանի որ մենք տանն ենք, պաշտպանում ենք մեր երեխաներին, մեր տները։ Հանուն մեր երեխաների ապագայի։ Երեխաներ են մահանում, տասնյակ երեխաներ։ Մենք պաշտպանում ենք ապրելու մեր իրավունքը», – հավելել է նախագահը ։

Զելենսկին նաև կարծում է, որ եթե պատժամիջոցները նախկինում կիրառվեին, ոչ մի ներխուժում չէր լինի։

«Աշխարհը տեսնում է, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զելենսկին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը