Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Հասարակական Ipress 2020-04-07 18:56:00 11760
dc_RhvoJ.jpg

Արցախում գրանցված կորոնավիրուսի առաջին ու առայժմ միակ դեպքից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները որոշել են տվյալ քաղաքացու բնակության վայրը՝ Միրիկ գյուղն ամբողջությամբ ինքնամեկուսացնել: Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 

«Գյուղի ամբողջ տարածքը, բոլոր տները կախտահանվեն, գյուղը կապահովվի ամենօրյա պարենային անհրաժեշտ ապրանքներով՝ դրանով նվազեցնելով նրանց տնից դուրս գալու անհրաժեշտությունը»,- ասաց նա` նշելով, որ վարակակրի անմիջական շփման շրջանակը 12 հոգի է, բայց հաշվի են առել վարակի տարածման ռիսկը և մեկուսացրել ամբողջ գյուղը, որտեղ 40 ընտանիք է ապրում։

Կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում, պետնախարարի խոսքով, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց:

Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ վարակակիրը վերադարձել էր ՀՀ Արտաշատ քաղաքից, որտեղ էլ ենթադրաբար վարակվել էր:

Հիշեցնենք՝ վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով: Նրա մոտ կորոնավիրուսի վարակի առկայությունը չի հաստատվել:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը