Աննախադեպ բարձր զոհերի թիվ ռուսական կողմում

Աննախադեպ բարձր զոհերի թիվ ռուսական կողմում

Միջազգային Ipress 2022-02-25 21:30:00 1524
russkaya-armya__qxsm.jpg

Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման առաջին 24 ժամվա ընթացքում չի կատարել իր հիմնական նպատակներից որևէ մեկը և ունի ավելի քան 450 զոհ, ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը: Բեն Ուոլեսը Sky News-ին ասել է, որ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է «ներխուժել ամբողջ Ուկրաինա»:

Բրիտանացի նախարարի խոսքով՝ Ռուսաստանը հարևանի դեմ ռազմական գործողությունների հարցում «հետ է մնում իր ակնկալած ժամանակացույցից»: «Այսօր առավոտվա դրությամբ մեր գնահատականն այն է, որ Ռուսաստանը չի կատարել իր գլխավոր նպատակներից և ոչ մեկը... Նրանք ունեն ավելի քան 450 զոհ»,- ասել է պաշտպանության նախարարը։

«Այն կարևոր օդանավակայաններից մեկը, որը նրանք փորձում էին գրավել իրենց էլիտար «սպեցնազով», չի հաջողվել գրավել և, փաստորեն, ուկրաինացիները հետ են վերցրել այն»,-ասել է պաշտոնյան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։ «Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ \

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը