«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ». Թավշյա հեղափոխության մեծ «բանտիկով» ակտիվիստը հուսախաբ եղավ

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ». Թավշյա հեղափոխության մեծ «բանտիկով» ակտիվիստը հուսախաբ եղավ

Հասարակական Ipress 2022-04-23 22:30:00 3168
mec-bantik_JLkkv.png

2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին Անի Հակոբջանյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նա հիշվեց այդ պայքարում ոչ միայն իր ակտիվ մասնակցությամբ, այլեւ՝ յուրահատուկ ոճով. նա հեղափոխության հայտնի մեծ «բանտիկով» աղջիկն էր: Aravot.am-ը Անի Հակոբջանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց իր կյանքում հեղափոխությունից հետո ու արդյո՞ք իր սպասելիքներն արդարացան:

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ քայլ էր, որ պետք է անեինք: Ուղղակի դրանից հետո պետք է ավելի ուշադիր լինեինք մեր բերած մարդկանց, այսինքն՝ եթե ինչ-որ մարդիկ մեր շնորհիվ եկել են իշխանության, պետք է ավելի ուշադիր լինեինք, որ այնպես կառավարեն, ինչպես այդ օրերին էին խոստանում»,-ասաց Անի Հակոբջանյանը: 

Կոնկրետ կրթական ոլորտում փոփոխությունների ակնկալիք է Անի Հակոբջանյանն ունեցել, բայց հիմա՝ տարիներ անց, վստահեցնում է՝ ոչ մի փոփոխություն չի տեսել, միայն հուսախաբություն է ապրել.

«Հենց անձամբ Արայիկ Հարությունյանն ասել էր՝ երբ գանք իշխանության, ոլորտում փոփոխություններ կլինեն, նաեւ իմ դեկանի հարցում, որովհետեւ որերորդ տարին անընդհատ վերընտրվում էր, ինքը լավ դեկան չէր ու շատ հին էր մեր ֆակուլտետի համար, նաեւ ցույցերի ժամանակ արգելում էր ուսանողներին մասնակցել: Արայիկ Հարությունյանը նաեւ խոստացել էր՝  կլինեն ընտրություններ, դեկանդ էլ չի վերընտրվի, նոր մասնագետներ կգան, բայց դրանից հետո էլի նույն դեկանը մնաց, նույն համալսարանը: Կրթական ոլորտում ոչ մի բան չփոխվեց, հուսախաբ եղա:

Ես հեղափոխության օրերին ե՛ւ սովորում էի, ե՛ւ աշխատում, աշխատանքից դուրս եկա, որ պայքարին մասնակցեմ, բայց դրանից հետո ահավոր մեծ հիասթափություն մոտս կար, որ ինչ-որ բան պիտի փոխվի, ես դրա համար պայքարել էի, բայց ոչ մի բան չփոխվեց: Ես նաեւ հիասթափված համալսարանից դուրս եկա, որ ինքնակրթությամբ զբաղվեմ»:

Բացի կրթական ոլորտում խոստացված ու չիրագործված խոստումներից, մեր զրուցակցին հիասթափեցրել են նաեւ պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Պատերազմի օրերին շատ այնպիսի հայտարարություններ արեցին, որ չպետք է անեին: Մեկը, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժողովրդին եթե ասեի, որ պետք է հողերը հանձնեինք, ինձ կասեին՝ հող հանձնող: Այդ արտահայտությունից հետո ուղղակի ատում եմ այս իշխանություններին: Փաստորեն՝ ինքը գիտեր պատերազմն ինչ վատ ավարտ է ունենալու, բայց չէր ասում, փոխարենը՝ պոպուլիստական հայտարարություններ:  Հենց այդ  պոպուլիստական հայտարարություններն ինձ շատ են հիասթափեցրել»:

Մեր հարցին՝ կմիանա՞ գործող իշխանությունների դեմ պայքարին ու ինչ կարծիք ունի Ազատության հրապարակում հավաքված  ցուցարարների պայքարի մասին. «Էլ ոչ մի քաղաքական պայքարի չեմ միանալու, եթե ինչ-որ պայքարների մասնակցեմ, կլինի միայն բնապահպանական պայքար՝ Ամուլսար կամ ինչ-որ գիտության պայքար, բայց ոչ երբեք քաղաքական պայքար: Որովհետեւ հասկացա, որ այստեղ բոլորն իրար արժանի են: Դեմ եմ՝ թե՛ հիմիկվա պայքարողներին, թե՛ հիմիկվա իշխանություններին, թե՛ ընդդիմադիրներին. բոլորին, ոչ մեկին չեմ վստահում: Այն մարդիկ, որոնք այսօր պայքարում են իշխանությունների դեմ, այն մարդիկ են, որոնց դեմ ես պայքարել եմ»:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»