Արմեն Աշոտյանը սուտ է խոսել․ Մայր Տաճարի արձագանքը

Արմեն Աշոտյանը սուտ է խոսել․ Մայր Տաճարի արձագանքը

Քաղաքական Ipress 2020-07-08 10:54:00 1752
ejmiacin_mJo3u.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, թե որ փուլում է Մայր տաճարի վերակառուցումը:

«Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են:

Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- հայտնեց Մուշեղ սրբազանը:

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ Կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը: 

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:

«Մենք, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջին ենք դիմել: Դեկտեմբեր-հունվար ժամանակամիջոցն անցել է որոշակի բանակցային փուլերի մեջ: Աշխատանքը հեշտացել է, որովհետև ծրագիրը որոշակիորեն ավելի ֆինանսապես թեթևանում է, արտերկրից նյութերի ձեռքբերումների որոշակի արտոնություններ են լինում»,- նշեց Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը:

Կորոնավիրուսը և հայտարարված խիստ սահմանափակումները խանգարել են նաև տաճարի շինարարական աշխատանքներին, որոնք այդ ընթացքում դադարեցվել են, սակայն մայիսի սկզբին՝ շինարարական աշխատանքների վերսկսման թույլտվությունից հետո, շարունակվել: «Եկեղեցին շատ հին է, երբևէ այս տեսակ ամբողջական վերանորոգում պատմության ընթացքում չի ունեցել:

Եղել են մասնակի վերանորոգումներ, բայց այսպիսի հիմնանորոգում չի եղել երբևէ: 60-ականներին անգամ, երբ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է, շատ քիչ բաներ են ամրացվել: Այսօրվա նախատեսվածի  20-25%-ն է իրականացվել այն ժամանակ»,- նշեց Սրբազանը: Նրա խոսքով՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի պատերն ամբողջությամբ ներարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված և միջազգային վերակառուցման փորձի մեջ կիրառելի նյութերով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը