Հայկ Մարությանն ահազանգում է. հայտնի է ինչու.Տեսանյութ

Հայկ Մարությանն ահազանգում է. հայտնի է ինչու.Տեսանյութ

Հասարակական Ipress 2021-06-22 20:50:00 306
ndhhhr_0CYlQ.jpg

Նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Այս մասն ավելի հետաքրքիր է՝ քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կրպակներն ու շինությունները։

«Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Նամակներ են ուղարկվել և՛ Գլխավոր դատախազին, և՛ ԱԱԾ տնօրենին, և՛ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք»,-ասաց նա։

Մարությանը նշեց՝ քաղաքապետարանի աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում. «Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»:

Վերջինս շեշտեց, որ քիչ է մնացել մինչ այն պահը, որ կտրուկ գործողություններ անեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը