Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ

Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ

Հասարակական Ipress 2020-04-23 22:30:00 2580
yhh_CYQHH.jpg

Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը:

«Աշխատանքային մասով ոչ մի խնդիր չկա, ավելին՝ կարող եմ ասել, որ դեռեւս օգոստոս ամսից ես աշխատում եմ այս հիմնարկի ստեղծման վրա, 24 ժամից 20 ժամն աշխատել եմ, միակ լավ թեկնածուն եմ եղել այդ կազմակերպության համար, ավելին, երբ առաջարկում էին, ես այդքան էլ չէի համաձայնում գնալ, որովհետեւ բավականին ծանր գործ է, նույնիսկ ասվեց՝ եթե ես չհամաձայնեմ, գուցե այս պրոյեկտն ընդհանրապես չարվի»,- ասաց Բեգոյանը:

Նրա խոսքով՝ 1 ամիս էլ չէր անցել նշանակումից, երբ այդ միջադեպը եղավ. «Նշանակվել եմ դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին առաջարկություն եմ ստացել հեռանալու, 20 օր հետո, բայց չեմ հեռանում եւ կատարվելիքն էլ այս չհեռանալու շուրջ է: Նրա խոսքով՝ նոր մրցույթ է լինելու, բայց ինքը չի մասնակցի դրան. «Մի մրցույթ հայտարարվել էր մարտի 13-ին, որն այս պահին կասեցվել է դատարանի վճռով, քանի որ մրցույթ էր հայտարարվել մի շարք խախպտումներով, դա եղել է մեկ այլ քաղաքացու հայցադիմումի վրա:

Հիմա իրենք մեկ խնդիր ունեն,դա՝ Բեգոյան Արմենին հեռացնելն է իր պաշտոնից, այլ խնդիր կարծես թե չկա այս պահին: Բոլոր տեսակի խախտումներով հրատապ մրցույթ են հայտարարել, նույնիսկ տեղյակ եմ, որ այն մրցույթի մասնակիցները, որ սպասում են դատարանի վճռին, նրանց չեն տեղեկացրել: Ես ինձ հարգում եմ, եւ նման խեղկատակությանը ե չեմ մասնակցի: Մրցույթ բառը վերցրեք չակերտների մեջ, եթե այն կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը»:

Բեգոյանի խոսքով՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, եւ որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»:

Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առաջացել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ում, քանի որ նոր նշանակումներ են արել եւ նրանք չեն կարողանում ճիշտ ղեկավարել կառույցը. «Այնտեղի բուժանձնակազմը պրոֆեսիոնալներ են, բոլորն իրենց գործի գիտակ, սակայն նոր նշանակումներ են արել. 2019 թվականին մեծ ձեռքբերումներ ունեինք, 3000 շուն էր ստերջացվել եւ մեր հաշվարկներով մնացել էր մոտ 1500 շուն ստերջացնել: Այս տարի ֆոնդը 2.5 անգամ մեծացրել են, պետք է ակնկալել, որ այս տարի առնվազն 8000 շուն պետք է ստերջացնել, սպասենք, տեսնենք՝ կանի, թե՞ չի անի, եթե չանի ես ինքս որոշ մարդկանց դատի կտամ համայնքային միջոցներն ուղղակի այս ձեւով ցաքուցրիվ անելու եւ 2019 թվականի ձեռքբերումները ջուրը գցելու համար, որովհետեւ եթե տեմպը չպահպանվեց, տակի մնացած այդ կենդանիներն արդեն բազմացել են, եւ քաղաքում նորից ունենք մոտ 4000 չստերջացված շուն, այսինքն՝ ամբողջ արվածը ջուրը գցեցին»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը