Մարտին Գալստյանի նախընտրական նվերը Նիկոլ Փաշինյանին

Մարտին Գալստյանի նախընտրական նվերը Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական Ipress 2021-06-17 23:12:00 612
xnm_LU_D4.jpg

Hayeli.am-ը գրում է.  Կենտրոնական բանկը հունիսի 15-ին վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդմ՝ ԿԲ-ն 2021-ի համար տնտեսական աճի 4,6 % կանխատեսում ունի, այն դեպքում, երբ ԿԲ-ի՝ մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 %։

Կենտրոնական բանկի նախընտրական լավատեսությունը մեղմ ասած անհասկանալի է։ Առջևում խորհրդարանական լարված ընտրություններ են, որոնք որևէ լավատեսական նախադրյալ չեն ապահովում տնտեսության հավելյալ աճի համար։

Որպես կանոն, ընտրությունները մշտապես բացասական են ազդում ներդրումների և տնտեսական ակտիվության վրա ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես։ Մեր պարագայում տնտեսական ակտիվության ռիսկը ավելի մեծ է, քանի որ ընտրական թոհուբոհից բացի՝ առկա է նաև հետպատերազմական իրավիճակի գործոնը։ Չի բացառվում նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, որոնք հակադարձ համեմատական են տնտեսական աճի ցուցանիշի բարելավման կանխատեսումներին։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տնտեսական աճի կանխատեսման վերանայման վրա հիմնականում ազդել են ծառայությունների և արդյունաբերության ոլորտում աշխուժությունը։ «Հիմնականում պայմանավորված է ծառայությունների աճով՝ 1,2 %-ից 6,1 % է վերանայվել: Ծառայությունների հետ կապված՝ տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում, արտաքին հատվածից էլ նաև որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինում, քան նախկինում կանխատեսում էինք։ Եվ արդյունաբերության աճն է՝ 0,7 %-ից` 4,5 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, բնականաբար, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով»,- նշել է նա։

Հատկանշական է, որ Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Ընդ որում, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կազմելու է 3,4 %, որը չափազանց լավատեսական կանխատեսում էր։ Բայց, արի ու տես, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը որոշել է ավելի լավատես լինել՝ թերևս այս կերպ աջակցելով իրեն պաշտոնի նշանակած Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը։ Բայց այս շարքում անգերազանցելին դեռևս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։

Որպես հավելյալ տեղեկատվություն նշենք, որ ԿԲ նախագահի ներկայացրած պատկերը՝ վարկային պորտֆելի վերաբերյալ, փաստում է, որ տնտեսական աճի լավատեսական կանխատեսման հիմքերը իրական չեն։ Մարտին Գալստյանը կարծում է, որ վարկերի տոկոսադրույքները կաճեն։ Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Համաձայնեք, որ բարձր տոկոսով վարկերն ու տնտեսական բարձր աճը մի տեսակ անհամատեղելի իրողություններ են։

Մարտին Գալստյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թվականի առաջին 5 ամսվա կտրվածքով սպառողական վարկերի աճի տեմպը բացասական է: Բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկերն աճել են 13,1%-ով։ Մինչդեռ, առաջին օգտագործման ապրանքների սպառողական վարկերը նվազել են մոտ 4%-ով: Մի տեսակ զարմանալի է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել և շատ եկամուտ ստանալ, քանի որ տնտեսությունը սկսել է աճել, մինչդեռ սպառողական վարկեր, որոնք հիմնականում կենցաղային ապրանքների ձեռքբերման համար են տրվում, ավելի քիչ են վերցնել։

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն