Երկար ժամանակ լուր չունենալուց հետո Մելքոնյաններն իմացան Մարգարի զոհվելու մասին. ՖՈՏՈ

Երկար ժամանակ լուր չունենալուց հետո Մելքոնյաններն իմացան Մարգարի զոհվելու մասին. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2021-02-09 19:15:00 1014
bfff_G6gu5.jpg

Մելքոնյանները երկար ժամանակ որևէ լուր չունենալով  և հույսով սպասելով՝ նոյեմբերի 5-ին իմացան, որ իրենց որդին՝ Մարգար Մելքոնյանը, հերոսաբար զոհվել է՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:

«Դեպքը տեղի է ունեցել  հոկտեմբերի 22-ին, բայց մեզ ո՛չ զինվորական կոմիսարիատից, ո՛չ զորամասից չեն տեղեկացրել, երկար ժամանակ տեղեկություն չունեինք, հետաքրքրվեցինք ու իմացանք ցավալին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարգարի քույրը՝ Ամալյա Մելքոնյանը:

Մարգարը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարին, սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխել են Արցախ:

Ծառայում էր Մարտունի 2-ում, պատերազմի օրերին էլ հերոսական պայքարը մղել է հենց այնտեղ: Հրետանավոր, ապա հետախուզական ջոկի հրամանատար է եղել:

Մարգարը Երևանից էր, ունի մեկ քույր: Բնավորությամբ համբերատար ու հանգիստ հերոսը սովորել է  Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Ապագա ծրագրավորող էր, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել էր ծառայության:

Ընտանիքի անդամների տեղեկություններով՝  Մարգարի բոլոր ծառայակից ընկերները զոհվել են:

Քույրը հիշում է, թե բանակ գնալիս ինչ մեծ ոգևորությամբ էր լցված. «Իր համար պատիվ էր ծառայելը, բանակ գնալու օրն էլ այնքան ուրախ էր: Ծառայությունից հետո Մարգարի նպատակները կապված էին մասնագիտության հետ, հայտնի ու լավ ծրագրավորող էր ուզում դառնալ: Ծրագրավորման վերաբերյալ ամեն ինչ հետաքրքրում էր իրեն, բազմաթիվ գրքեր էր ընթերցում»:

Համառ, ընկերասեր ու գաղտնապահ. բոլորը Մարգարին հենց այսպիսին գիտեին: Սիրում էր ամեն ինչ իր ուզածով անել, նպատակասլաց էր:

Վերջին անգամ հարազատների հետ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին:

Քրոջ խոսքով՝ պատերազմի ընթացքում Մարգարին առաջարկել են լեյտենանտի կոչում, առաջարակն ընդունեց, սակայն այդպես էլ չհասցրեց ստանալ...

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը