Վիգենին ծեծեցին. մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. չէի ասի, թե լավ էին վարվում ինձ հետ, բայց նորմալ էին. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում

Վիգենին ծեծեցին. մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. չէի ասի, թե լավ էին վարվում ինձ հետ, բայց նորմալ էին. Մարալ Նաջարյանը մանրամասներ է պատմում

Հասարակական Ipress 2021-03-12 11:55:00 2172
marak-najaryan-j_UyAF6.jpg

iPress.am- Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյան, ով արդեն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ, զրույց է ունեցել «Շանթ» ՀԸ-ի հետ: Նա ներկայացրել է մանրամասներ գերի ընկելու մասին: «Շուշի հասանք, մեր շուրջը զինվորներ եկան, հարցրին, թե որտեղից ենք, պատասխանեցինք՝ Երևանից ենք գալիս, Վիգենի իրերը Շուշիի հյուրանոցում են, պետք է վերցնենք, ասացին՝ անձնագիրը տվեք, վերցրին, հեռախոսները, դրամապատակը, մեքենայի բանալին վերցրին, մեզ իջեցրին, ասացին՝ այստեղ սպասեք, եթե տեսնենք, որ խնդիր չունեք մեզ հետ, հետ կուղարկենք Երևան:

Երբ հեռախոսը միացրին, Վիգենի կամավոր ժամանակվա նկարը տեսան, ասացին, որ մեզ չենք կարող թողնել, տեռորիստ ենք: Վիգենին ծեծեցին, հետո մեզ «Ջիպ» նստեցրին ու Ադրբեջան տարան: «Ջիպի» մեջ բալոններով գազեր կային, դռներն ու պատուհանները փակեցին: Իմ աչքերը բաց էր, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են»,- պատմեց նա:

Նա նշեց, որ շատ էր վախեցել այդ ժամանակ, հույս չուներ, որ ողջ կմնա: «Բայց նորից Աստծուն աղոթում էի, ասում ՝ Աստված ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ, ես քեզ եմ վստահում: Ինձ բացարձակ չեն ծեծել: Նորմալ էին վարվում հետս,  չէի ասի՝ շատ լավ, բայց նորմալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը