Մանվել Գրիգորյանի որդին պատասխան է պահանջում Սերժ Սարգսյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանվել Գրիգորյանի որդին պատասխան է պահանջում Սերժ Սարգսյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական Ipress 2021-06-16 19:20:00 1257
fdbbb_Wn-Q-.jpg

iPress.am- Արցախի հերոս, ամիսներ առաջ իր մահկանացուն կնքած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանն, այսօր՝ հունիսի 16-ին, ակցիա էր կազմակերպել Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց։ Օրը հատկանշական է` տարիներ առաջ հենց այս օրն է ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել Մանվել Գրիգորյանը։

Ակցիայի շրջանակներում Արա Գրիգորյանը բաց նամակ փոխանցեց ու պահանջ ներկայացրեց ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ուղերձով դիմեց, ինչպես ինքն է նշում՝ «ապօրինի ձերբակալման պատասխանատու, այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին»։

«Պարոն Սարգսյան, Դուք այսօր կանգնած եք բազմակի ճամբարափոխ մեկի կողքին, որը գիտակցաբար և ջանասիրաբար կատարեց կապիտուլյանտ վիժվածքի հրահանգները։ Նա ստով, կեղծիքով, զրպարտությամբ ապականեց Հայաստանի ամենաարժանի զավակներից մեկի՝ Արցախի հերոսի, Ձեր զինակցի ու ընկերոջ պատիվը։

Այդ ընթացքում Ձեր զինակից ընկերը ենթարկվեց տարատեսակ կտտանքների, որոնց արդյունքում վաղաժամ վախճանվեց՝ զրպարտված ու հալածված։ Այդ ամենի համար Արթուր Վանեցյանը մինչ օրս չի ապաշխարել։ Անտեսելով այս ամենը` Ձեր ամբողջ ռեսուրսը լծել եք այդ մարդուն պետության ղեկը հանձնելու գործին։

Գրավոր պարզաբանում եմ պահանջում Ձեզանից, թե ի՞նչ բարոյական և քաղաքական տրամաբանությամբ եք Ձեր ընկերոջ բարի համբավը ստով ու կեղծիքով անդառնալիորեն ապականած և հալածանքով սպանած մարդուն դարձրել Ձեր քաղաքական թիմի առաջնորդ»,- նամակում նշել է Մանվել Գրիգորյանի որդին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը