Զարուհի Բաթոյանը՝ առցանց համակարգի հետ կապված խնդիրների մասին

Զարուհի Բաթոյանը՝ առցանց համակարգի հետ կապված խնդիրների մասին

Հասարակական Ipress 2020-04-16 23:21:00 2199
vvvi_ILFQC.jpg

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Օգտատերերից մեկի հարցին, թե դեկտեմբերից գիշերօթիկի աշխատակիցների մեծ մասը Բաթոյանի «թեթև ձեռքով գործազուրկ է դարձել, այս դժվարին օրերին ինչո՞ւ Բաթոյանը չի մտածում նաև նրանց մասին, որևէ կերպ կարո՞ղ են օգտվել կառավարության միջոցառումներից, թե՝ ոչ»:

Հարցին ի պատասխան Բաթոյանն ասել է. «Գիշերօթիկի աշխատակիցները նույն աշխատանքը չեն կատարում, որովհետև երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագիրն ենք իրականացրել և երեխաները այսօր ապրում են ընտանիքում: Բոլոր աշխատակիցները կամ աշխատանքից ազատված մարդիկ, հղի կանայք, նրանց ընտանիքի անդամները, երեխաները, այսինքն՝ բոլոր այդ մարդիկ մեր ծրագրերի պոտենցիալ շահառուներն են, եթե համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Այսինքն՝ եթե այս քաղաքացիները, որոնց մասին նշվեց, ծրագրերից որևէ մեկի շահառու են, ապա կարող են օգտվել: Այս պահին միանշանակ կարող եմ ասել, որ առնվազն երկու ծրագրերով՝ կոմունալների փոխհատուցման ծրագրերով՝ 11-րդ և 12-րդ ծրագրով, վստահաբար կարող են լինել շահառու»:

Քաղաքացիները դժգոհում են, թե իրենց անունները չկան ծրագրերում: Այս առնչությամբ Բաթոյանն ասել է. «Այս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է: 4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ, վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել»:

Մանրամասները` տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը