«Վիճակս ծայրահեղ ծանր էր գնահատվում»․ Yandex-ի վարորդը պատմում է հաղթահարած վարակի և ստացած աջակցության մասին

«Վիճակս ծայրահեղ ծանր էր գնահատվում»․ Yandex-ի վարորդը պատմում է հաղթահարած վարակի և ստացած աջակցության մասին

Հասարակական Ipress 2020-05-18 18:57:00 633
aaaaab_EakQV.jpg

Armlur.am-ը գրում է.

Կորոնավիրուսից տուժած վարորդները շարունակում են աջակցություն ստանալ Yandex.Taxi-ի գործընկերների աջակցության հիմնադրամից։

Մեր զրուցակիցը, որը ևս Yandex-ի վարորդ է, 2 շաբաթ է, ինչ դուրս է գրվել հիվանդանոցից, առողջական վիճակն առաջին օրերին նույնիսկ ծայրահեղ ծանր է գնահատվել։ Շնչահեղձություն, թթվածնի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ, ու թեև վարակը հաղթահարել է, բայց հիմա էլ ինքնազգացողությունը լիարժեք լավ չէ․ «Վիրուսը մաքրվել, դուրս է եկել, բայց զգում եմ՝ 100 տոկոսով չեմ ապաքինվել, պահեր են լինում՝ հատկապես մռայլ, անձրևոտ եղանակին, շատ եմ նեղվում, դժվար եմ շնչում, անբացատրելի ինքնազգացողություն եմ ունենում, չգիտեմ, նախկինում երբեք այսպես չի եղել»,-մանրամասնում է մեր զրուցակիցը։

Մարտի 27-ից սկսել է հիվանդանոցային բուժում ստանալ՝ որպես կորոնավիրուսի վարակակիր, բայց դրան նախորդած մոտ մեկ շաբաթը մտածել են, թե մրսածություն է ու դրա դեմ է բուժվել։ Շարունակական շնչահեղձություններից հետո միայն թեստավորել են ու հաստատել՝ վարակակիր է․ «Ընտանիքում առաջին վարակվողը ես եմ եղել․ չգիտեի, բայց պարզեցին ու ասացին, որ Էջմիածնում մեծ աղմուկ հանած առաջին վարակի օջախից է վիրուսն ինձ փոխանցվել»,-պատմում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է վարորդների կողմից անվտանգության նորմերը պահպանելուն, վերջինս պատմում է, որ Yandex-ի հավելվածն ամեն օր է հորդորել հետևել կանոններին․ «Երբ հավելվածը բացում ես, նույնիսկ օրինակով ցույց է տալիս, որ պետք է ձեռնոց ու դիմակ կրել։ Ինձ մոտ միշտ ախտահանիչ նյութեր էլ են եղել, պատվերներից հետո ախտահանվել եմ»,-նշում է վարորդը։

Yandex-ի աջակցության ֆոնդի մասին մինչ վարակվելը չէր լսել, Yandex-ի աշխատակցից է տեղեկացել․ «Զանգահարեցին ինձ, ասացին, որ տեսնում են, որ հաշվիս գումար կա, բայց շուրջ 20 օր է, ինչ տաքսի չեմ վարում, հետաքրքրվում էին, թե արդյոք ինչ-որ խնդիր ունեմ։ Ասացի, որ վարակվել եմ, ինքն էլ տեղեկացրեց ֆոնդի մասին, ասաց, որ գումար կստանամ, որպես տուժած վարորդ»,-ասում է մեր զրուցակիցն ու շարունակում կիսվել․ «Շատ անսպասելի էր, զարմացա, որովհետև աջակցության չափը կախված է մեր կատարած պատվերների պատմությունից, բայց հերիք չի ինձ Yandex-ի ֆոնդից աջակցություն տվեցին, մի հատ էլ պարկի տնօրենն ասաց, որ ինձ հասանելիք 46 հազար դրամի փոխարեն կփոխանցեն 10 հազար էլ ավել։ Գիտեք՝ հարցը գումարի չափը չի, հարցը էդ ուշադրությունն է,որ ցույց են տալիս, իրենց կողմից շատ լավ ժեստ էր»։

Ի դեպ, մեր զրուցակիցը շինարար վարպետ է, ով տաքսու վարորդի աշխատանքին է անցել՝ շինարարության ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրների պատճառով։ Պատմում է, որ հատուկ Yandex-ում աշխատելու համար առավել բարձր դասի մեքենա է գնել, որպեսզի հաճախորդները գոհ լինեն, ուղևորությունը ավելի անվտանգ լինի, բայց հիմա մտահոգություն ունի՝ արդյոք կշարունակի իր աշխատանքը, թե ոչ․ «Միշտ հետևում եմ լուրերին, մի 2 օր առաջ աչքովս նոր օրինագիծն ընկավ, որով նոր լիցենզիաներ են պարտադրելու։ Բոլորս էլ խնդրի առաջ կկանգնենք, եթե ընդունեն։ Եթե դրանից առաջ կասկած չունեի, որ նոր մեքենաս, որպես տաքսի եմ շահագործելու, հիմա չգիտեմ ինչ պիտի անեմ, եթե հաստատվի նոր օրենքը»,-մտահոգությամբ կիսվում է վարորդը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը