Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգության զոհ դարձած ընտանիքից

Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգության զոհ դարձած ընտանիքից

Իրադարձային Ipress 2022-02-21 19:47:00 3033
5-zoh-vtar_YCVvW.jpg

Երեկ Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 5 անձանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել, մյուսը՝ նրանց մերձավորներից: Զոհվածները եւ միակ փրկվածը՝ ընտանիքի 15-ամյա դուստրը, գտնվել են միեւնույն՝ «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայում:

Աղջիկը անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Չարենցավանի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին պատմեցին, որ Պետրոսյանների ընտանիքը հրավիրված է եղել Աբովյան քաղաք՝ բարեկամներից մեկի տուն. «Իրենց հարսի հարազատներից մեկն է հրավիրած եղել, գնացել էին խաշ ուտելու: Բացի ընտանիքի անդամներից, մեքենայում եղել է նաեւ հարսի քույրը՝ 33-34 տարեկան աղջիկ, որը եւս տեղում մահացել է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Պետրոսյանները համեստ, հարգված ընտանիք են եղել, ապրել են պապական տանը: Միջին ապրող էին, տան հարսն աշխատել է Չարենցավանի խանութներից մեկում՝ որպես վաճառողուհի, իսկ ամուսինը հարսանիքներ ու արարողություններ է նկարել. «Նպաստ էին ստանում: Եթե չեմ սխալվում, նպաստն էլ հենց կենդանի մնացած ու հոսպիտալացված դստեր համար է. երեխան հաշմանդամություն ունի»:

Ընտանիքի հայրը՝ «ՎԱԶ-21 06»-ի վարորդը, 46 տարեկան էր, նրա կինը՝ 40 տարեկան, որդին՝ 17, իսկ ընտանիքի տատիկը՝ 63: Նրանք բոլորը Չարենցավանում են բնակվել: Իսկ հարսի քույրը 34 տարեկան էր, որ ապրում էր Բյուրեղավանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթեւեկող BMW X5 եւ «ՎԱԶ 21-061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X5-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային եւ կանգնել։

BMW X5-ի 28-ամյա վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել է, որ վերջինս դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): BMW X5-ի վարորդը ձերբակալվել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը