«BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում. 5 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում. 5 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Իրավունք Ipress 2022-02-21 19:36:00 555
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-5-zoh_dGcu_.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանակարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:

2022թ. փետրվարի 20-ին, ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը  և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը(ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ

img0115_wC_ay.jpeg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Այս ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում Տեսանյութ

img0113_xu6vd.jpeg

Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից հղի կինը մահացել է

img0110_6OJpU.jpeg

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

img3267_NgjCj.jpeg

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ

img0107_rXItv.jpeg

Մամ Գերոն քո տղեն էր... Գերասիմ Առաքելյանը երեկ զոհվեց սահմանին

img3186_1iYTD.jpeg

Դպրոցում ծեծված 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է. Մանրամասներ

img6696_s6AmF.jpeg

Սահմանին զոհ ունենք. Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ

img6650_SX4p-.jpeg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

img8668_j4Mlg.jpeg

24 ժամով ջուր չի լինի

img6686_mXCZn.jpeg

ԿԱՐԵՎՈՐ. ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել