Մանրամասներ Փաշինյանի և թիմակիցնեի փակ հանդիպումից. Ինչ են քննարկել

Մանրամասներ Փաշինյանի և թիմակիցնեի փակ հանդիպումից. Ինչ են քննարկել

Քաղաքական Ipress 2022-03-21 22:54:00 1752
pash_POuKZ.jpg

Hraparak.am- Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քիչ առաջ ավարտվել է: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ: Իշխանական պատգամավորներից շատերն անակնկալի են եկել Փաշինյանի այցից, քանի որ վերջին ժամանակներում նա ավանդական դարձած ամենամսյա հանդիպումների ժամկետներն է նույնիսկ խառնում, եւ խմբակցության ողջ կազմի հետ ավելի ուշ-ուշ են տեսնվում: Հանդիպում են նեղ կազմով, փոխանցում է ասելիքը:

Ինչեւէ, հանդիպման շարժառիթը, ըստ իշխանական մեր աղբյուրի, Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի նախապայման հինգ կետերն են եղել եւ ապրիլի սկզբներին նշանակված Փաշինյանի մոսկովյան այցը եւ խոսակցությունները, որ հենց այդ այցի ընթացքում էլ Ադրբեջանի հետ փաստաթուղթ է ստորագրվելու: 

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ դեռ վաղ է որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը, որ պաշտոնական Երեւանը ադրբեջանական հինգ կետերին ի պատասխան լրացուցիչ պարզաբանումների, կամ ինչպես Փաշինյանն է ասել, «լրացումների» ցանկ է ներկայացրել, որոնք այդ փաստաթուղթը ավելի հայանպաստ են դարձնում, թե ինչ լրացումների մասին է խոսքը, Փաշինյանը չի պարզաբանել, թիմակիցներին ասել է, որ անհանգստության պատճառ չկա, գործընթացը մեկնարկել է, պետք է քննարկել եւ հասկանալ հանրային տրամադրությունները: Հարց է հնչել՝  ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի ժամանակ ՌԴ այցը արդյոք չի ընկալվի՞ ի աջակցություն կողմերից մեկին, Փաշինյանը հարցին հարցով է պատասխանել՝ իսկ Ֆրանսիա այցը այդպե՞ս է ընկալվել:

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Նրա հեռանալուց հետո ՔՊ-ականները քննակել են վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգը: 

Նշենք, որ ԱԺ խորհուրդն այսօր քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի երկու տասնյակից ավել նախագիծ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը