«Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են». Մանրամասներ՝ Սեյրան Օհանյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից

«Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են». Մանրամասներ՝ Սեյրան Օհանյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից

Հասարակական Ipress 2021-03-01 18:59:00 1536
nn_jzOlZ.jpg

Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված, նաև համապատասխան աշխատանք կատարել նրանց հետ, ովքեր մարտի դաշտից փախել են։ Ես Արցախի նախագահի աշխատասեղանի վրա դրված կազմել էի հիմնական միջոցառումների պլան, այսինքն՝ ռազմական դրությունից ու պետությունը խաղաղից պատերազմի տեղափոխելու պլան։ 11-րդ կետը, որում նշված է՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա կամ երեքամսյա հավաքներ իրականացնել, ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ, այդ կետը տարբեր գրիչներով գրում էի ու ասում էի՝ սա ձեր հացն է», - պատմեց Օհանյանը։

Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ ինքն Արցախ է եկել ինքնակամ, ոչ ոք իրեն այնտեղ չի հրավիրել, ոչ էլ կարող է հետ ուղարկել։

«Ասացի՝ սա ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք, 20 տարի նստեցրեք. կատարե՞լ են», - ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ վարչապետն ասել է, որ կկատարի, սակայն ամեն ինչ շարունակել են ոտքի վրա անել, «դրա համար էլ այս արդյունքին ենք հասել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը