ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել

ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել

Հասարակական Ipress 2020-04-27 19:25:00 594
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vvvv_qQqE_.jpg

ԿԳՄՍՆ-ը տեղեկացնում է, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը

*Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվում են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։

Դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնում են բաց թողնված դասերը։ Հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բաց թողնված դասերի լրացման պահանջ չի դրվում կամ դրվում է միայն բաց թողնված դասերի չափով։ «Քննարկում ենք, թե ինչ իրավիճակ է այժմ և նախատեսում ենք, որ հաջորդ ուստարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերի պահուստային օրեր: Քննարկում ենք նաև ուստարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը, բայց դա ևս կապված է մայիսի ամփոփումից: Արձանագրենք, որ հեռավար ուսուցմամբ մենք մայիս ամիսը փակում ենք, և էլեկտրոնային մատյանների տվյալներով կհասկանանք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

*Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: *Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու:

Աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:

Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

Բուհերի ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքներ

Բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրում է ուսումնական հաստատությունը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում: Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի 1-ը

Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը:

Ըստ ընթացակարգի` մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը: Քանի որ այժմ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին: Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ` որպես մեկ միասնական գործընթաց: Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը:

Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը:

Ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ: Քննական կենտրոնները կգործեն ամբողջ հանրապետությունում` ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվն ըստ քննական սենյակների և կենտրոնների:

Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է կազմակերպեն ընդունելությունը մեկ քննության միջոցով: Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:

Միջպետական ծրագրերով ընդունելություն
 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի 2020-2021 թթ. ուսումնական տարվա մրցույթը կիրականացվի՝ ելնելով գործընկեր պետությունների հետ հստակեցումներից՝ դրանց անցկացման ժամանակի և ուսուցման հետագա կազմակերպման հնարավորությունների մասով: Ընդունելության պայմանների մասով նախատեսվում է, որ այդ ծրագրերով ընդունելությունը (բակալավրի (դիպլոմավորված մասնագետի), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի (օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) անցկացվում է այս ուսումնական տարում՝ ընդունելության կարգին համապատասխան, եթե տվյալ միջպետական համաձայնագրով այլ պայմաններ սահմանված կամ նախատեսված չեն։

Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում: Ամփոփումը կատարվում է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում: Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի հիման վրա: Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

Արտակարգ իրավիճակում ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում փոփոխություններ նախատեսելիս հաշվի է առնվել զորակոչի ժամկետներն անփոփոխ թողնելու հանգամանքը:

Մագիստրատուրայում ընդունելության ժամկետներն առաջարկվում է սահմանել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:
     Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացում առաջարկվում է կասեցնել ոչ մրցութային առարկաների` օտար լեզվի, ինֆորմատիկայի և տեղեկատվական հաղորդակցության հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը: Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:

Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով, նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Հայտերի ընդունումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

Ոսկե մեդալի քննություններ այս տարի չեն իրականացվելու. այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների։

«Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը. երբ համավարակն այլևս խնդիր չլինի, և սահմանափակումներ չլինեն, մենք միասին որևէ օր կորոշենք և համատեղ կիրականացնենք Վերջին զանգի արարողությունը։ Նախարարություններն ու պաշտոնյաները ևս կմիանան ձեզ»,-ասել է ԿԳՄՍ նախարարը։
 Արայիկ Հարությունյանը նաև ընդգծել է, որ արտակարգ դրության պայմաններում որևէ ոլորտում իդեալական աշխատանքային վիճակ լինել չի կարող, ուստի արվել է առավելագույնը ստեղծված իրավիճակում կրթական գործընթացի շարունակականություն ապահովելու և ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար:

Իրավական դաշտի համապատասխանեցում.
Վերոնշյալ բոլոր փոփոխությունները արտացոլող իրավական ակտերն այժմ վերջնականացվում են և առաջիկայում կհաստատվեն:

Տեղեկացնենք նաև, որ բուհերի ընդունելության քննությունների հետ կապված լրացուցիչ պարզաբանում կլինի ապրիլի 30-ին, որի ընթացքում կհրապարակվի նաև ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը:

Ուսումնական տարվա ավարտի և հաջորդ ուսումնական տարվա ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի heravar.armedu.am կայքում՝ առաջին էջում առանձնացված «Ավարտական և ընդունելության քննություններ» բաժնում՝ սկսած ապրիլի 28-ից:

Поделиться
Класс
Send
ramza-kadirov_Jys3X.jpg

Ուկրաինայում սպանվել է «քադիրովական» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ՖՈՏՈ

ararat-mirzoyan-1_9Gnn4.jpg

Ինչու են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին

tsarukyan-super-sako_i1ltn.jpg

Ծառուկյանն ու Սուպեր Սաքոն մենամարտել են Video

aram-manukyan-3_3n3Os.jpg

Արամ Մանուկյանը՝ վթարի զոհ դարձած կնոջ մասին

aram-manukyan-2_wNu0v.jpg

Արամ Մանուկյանի հրապարակումը կնոջ մահից հետո Video

kasksuk_pX7iv.jpg

«Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական». քաշքշուկ դատական կարգադրիչների եւ զոհվածների հարազատների միջեւ (Video)

ararat-mirzoyan_GCkgy.jpg

ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել Video

lacini-mijanck__Nh4w.jpg

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար. Միքայել Նահապետյան Video

ahabekich-amn_6-SpY.jpg

Համադասարանցիները ծաղրում էին աղքատ լինելու համար. ո՞վ է 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգը Video

kortni-kardasyan-trevis-barker_AGfXq.jpg

Պապարացիները լուսանկարել են Միջերկրական ծովում մեղրամիսը վայելող Քորթնի Քարդաշյանին ու Թրևիս Բարքերին Video

artik-asti_Q2FE9.jpg

Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով

aram-manukyan-1_7MOYI.jpg

Ժայռից գլորվել է. Բացառիկ մանրամասներ՝ դերասան Արամ Մանուկյանի կնոջ մահվան ելքով ավտովթարից ( տեսանյութ)

Իրադարձային 185472

ԲԱՑԱՌԻԿ. Հրապարակվել է Արմինե Ճաղարյանի մահվան ողբերգական դեպքից տեսանյութ

Life 168858

Ներկա գտնվելով Արմինեի հոգեհանգստին հասկացա... Video

Իրադարձային 153549

Հրապարակվել է Վարդան Ուռումյանի մասնակցությամբ ողբերգական վթարի տեսանյութը. Կա 3 զոհ

Իրադարձային 151350

Վրաերթի ենթարկված հղի կնոջ վերջին հրաժեշտը Video

Իրադարձային 122424

Լուսանկարներ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքից

Իրադարձային 111138

«Գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց». ռեժիսորը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը

Իրադարձային 93273

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Video)

Իրադարձային 92454

Հրապարակվել է այսօրվա դաժան և ողբերգական ավտովթարի տեսանյութը. մանրամասներ

Իրադարձային 86217

Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը. ՖՈՏՈ

Life 81720

Արմինեի ամուսինը գլուխը բռնած ու իրեն կորցրած արտասվում էր կնոջ հոգեհանգստին. անչափ հուզիչ տեսանյութ