Մանրամասներ Բաթումիում տեղի ունեցած ծեծկռտուքից

Մանրամասներ Բաթումիում տեղի ունեցած ծեծկռտուքից

Միջազգային Ipress 2021-07-05 20:35:00 450
hikkkk_6TSz_.jpg

iPress.am- Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաթումիում ծեծկռտուքի մասնակից Ա. Այվազյանը:

«Գնացել էինք Բաթումի, հինգ ընկերով առանձնացանք ու գնացինք լողափ: Մեզ մոտեցան թուրքեր, ներկայացան որպես Բաքվից ժամանած թուրք, հարցրեցին՝ ի՞նչ ազգից ենք, ասացինք՝ հայեր: Մեզ ասացին՝ լսեք, Ղարաբաղը մերն է, բնականաբար հակադարձեցինք ու ասացինք, որ չկա նման բան, Ղարաբաղը մերն է: Դրան հաջորդեց նրանցից մեկի հարվածը մեր ընկերոջը: Ես զանգեցի մեր խմբի մյուս անդամներին, որ մոտենան միջադեպի վայր, բայց այդ ընթացքում արդեն ինձ հարվածեցին, ականջիցս արյուն եկավ ու գնացին»,- ասաց Ա. Այվազյանը:

Այնուհետև միջադեպի մասնակիցը պատմեց, որ այդ ընթացքում նկատել են, որ իրենց ընկերներից Կարենը չկա: Ըստ նրա՝ ոստիկանության հետ սկսել են որոնել նրան և 15 րոպե անց հայտնաբերել են, ինչից հետո սկսել են որոնել ադրբեջանցիներին:

«Մեկ վրացի ինձ ասաց, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները: Գնացինք, նրանցից մեկին հարվածեցինք, մոտեցան այլ թուրքեր, սկսվեց ծեծկռտուք ու այդ ժամանակ Մարտուն Ուստյանին դանակահարեցին, որը հիմա հիվանդանոցում է, բայց մի քանի օրից կվերադառնա տուն: Չորս հոգի ենք վիրավորվել, որից երեքս՝ Գոման գյուղից: Մեկ ոստիկան ևս դանակահարվել է, դանակն էր բռնել, ձեռքը վնասվեց,- պատմեց Ա․ Այվազյանը: 

Նա հայտնեց, որ միջադեպից հետո ոստիկանությունն իրենց ուղեկցել է ավտոմեքենա, որից հետո վերադարձել են: Այուհետև հարցաքննվել են ոստիկանությունում, այժմ սպասում են ընթացքին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը