Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է

Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է

Հասարակական Ipress 2020-03-25 00:33:00 36354
671831_os7bD.jpg

Հարգելի բարեկամներ,

Ստանում եմ օրական հարյուրավոր նամակներ ու զանգեր մարդկանցից, ովքեր ուզում են իմանալ ինչ ախտանշաններ ենք ունեցել, ինչ ցավեր կամ զգացողություններ ունենք:

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրոք անհանգստանում են, և հոգեպես կանգնած են մեր կողքին: Սիրում եմ ձեզ 

Covid-19ը, ցավոք սրտի, անտարբեր չանցավ մեր կողքով: Ուզում եմ կիսվել իմ փորձով, չգիտեմ ինչքանով օգտակար կլինեմ, բայց հույս ունեմ գոնե ինչ-որ մեկի օգնած կլինեմ 

Ձեզանից շատ շատերը կարող է նույնիսկ ոտքի վրա են տարել այս վիրուսը, և չեն էլ գիտակցել, որ սա հենց կորոնավիրուսն է: Քանի որ չկա ոչ մի դեղորայք կամ պատվաստում, մենք պետք է ուժեղացնենք մեր իմմունային համակարգը, ինչպես նաև նյարդային համակարգը (եթե դա հնարավոր է):

Վերադառնալով Փարիզից, ու գիտակցելով, որ ուղղակի կամ աննուղակի կերպով (փարիզյան մետրոներում ու փողոցներում, ինքնաթիռում, օդանավակայանում) շփվել ենք հազարավոր մարդկանց հետ, վախն արդեն իսկ մեր մեջ կար, որ մենք հնարավոր է վարակված լինենք: Օդանավակայանից, ես` անփորձ, բայց համարձակ վարորդս, որոշեցի իմ հարազտների կյանքը վտանգի տակ չդնելով, միանգամից վերադառնալ Գյումրի, ու ինքնամեկուսանալ 14 օր: Իմ փոխարեն այսպես կվարվեր յուրաքանչյուր գիտակից անձ:

Մի քանի ժամ քնելուց հետո, արթնացա բարձր ջերմությամբ(բարձր ասելով`37.5), ինչը այդ պահին մենք վերագրեցինք հոգնածությանը: Մայրիկս չուներ ջերմություն:

Մի քիչ թույլ էի, վիրուսը արդեն իսկ կռվի մեջ էր մտել օրգանիզմիս հետ:

Ստացել էի բազում զանգեր թե հարազատներից, ովքեր ուզում էին իմանալ ոնց ենք հասել, թե Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, թե ոստիկանությունից (դեռ չգիտեյի որ այսքան մտերմանալու եմ իրենց հետ) )))

Օր 2
Արթնացա, ու քանի որ ունեինք ցուցում ամեն օր ջերմաչափվելու, առաջին իսկ քայլս ջերմաչափումն էր: Ջերմություն չունեյի, ուրախացա: Զանգեցի տվյալներն հայտնեցի, ու առանց որևիցե գանգատների, սկսեցի աշխատանքային օրս`տանից: Ինքնամեկուսացել էին նույնիսկ Երևանի բոլոր կոլեգաներս: (սիրում եմ ձեզ)

Երեկոյան բարձրացավ մայրիկիս ջերմությունը, ինչն արդեն իսկ մտահոգության առիթ հանդիսացավ:

Օր 3
Ունեինք ջերմություն, ու արդեն թեթև հազ: Հայտնելով այդ մասին համապատասխան մարմիններին, արդեն սպասում էինք բժիշկների այցին: Ստուգեցին, բարեբախտաբար, թոքաբորբ չունեինք: Սակայն, դա մեզ չհանգստացրեց: Մեր վախն ավելի ուժեղ էր: Խնդրեցինք թեսթավորում անցնել, բայց հասարակ ջերմությունը դեռ բավարար պատճառ չեր: Շատերն են հիվանդ այս շրջանում, հո բոլորին չենք թեսթավորի:

Օր 4
Ջերմությունը շարունակում էր տատանվել, իջնում էր 35.5 ու բարձրանում 37: Հազը խորանում էր, ախորժակն իսպառ բացակայում էր: Շարունակում էինք բացարձակ ինքնամեկուսացումը, ու տվյալների հայտնումը: Ոստիկանությունը վերահսկում էր մեր տանը գտնվելը օրական 2-3 անգամ զանգելով: Բնականաբար, այդ զանգերի ու վերահսկման բացակայության դեպքում ևս, մենք հետևում էինք տանը նստելու ու ոչ մի պարագայում տանից դուրս չգալու սկզբունքին (արտասովոր ցուրտ օրեր էին, ու դա զգացվում էր նույնիսկ տունը օդափոխելուց)

Օր 5
Ջերմության տատանումը շարունակվում էր, հազը ուժգնանում, վախն ու պանիկան շատանում: Դիմեցինք բժիշկներին ու հրավիրվեցինք ռենտգեն անելու)): 4 օր տանից դուրս չգալուց հետո ուրախությանս չափ չկար, վերջապես "բանտարկյալ" վիճակից գեթ մի պահ դուրս եմ գալու, նստեմ մեքենայիս ղեկին ու առաջին անգամ Գյումրիում երթևեկության մեջ դուրս գամ, չնայած որ հիվանդանոցը շատ մոտ է տանս: Ինչպես միշտ զինված էինք դիմակով, ձեռնոցներով, ու ալկոգելով, ինչպես և Փարիզում, որտեղ մարդիկ դիմակով մարդ տեսնելիս վախից քարանում ու հնարավորինս հեռու մնում մեզանից 
Անցնելով ռենտգեն, բժիշկս հորդորեց վերադառնալ տուն, նշելով, որ սա սովորական մրսածություն է, շատ թեյ խմենք ու ամեն բան կկարգավորվի:

Տուն մտնելուն պես լվացվեցինք(ձևը գիտեինք), ու արդեն մի քիչ հանգիստ էինք, որ թոքաբորբ չենք, բժիշկս էր ասել:

Պանիկան հզոր բան է, չ՞է: Մենք այնուամենայնիվ ամեն գնով ուզում էինք հանձնել այդ թեսթն ու համոզվել,որ մենք "թագադրված" չենք: Պնդելով, խնդրելով ու ստիպելով, վերջապես հասանք մեր ուզածին: Կես ժամ անց ստացանք զանգ, որ վերջապես մեզ կթեսթավորեն:

Շտապ օգնության մեքենան եկավ, ու արդեն 2րդ անգամ 5 օրվա մեջ տանից դուրս պիտի գայինք: Իջնելուն պես տեսանք համազգեստով, դեմքը ամբողջովին փակ, սպիտակ շորերով բուժ աշխատողի: Նույնիսկ վարորդն էր սպիտակազգեստ:)))

Ժամանեցինք հիվանդանոց, դեռ չգիտեինք, որ այստեղ անցկացնելու ենք 10 օր: Նմուշառումը կատարվեց: Մեզ մնում էր միայն սպասել:

Այդ պահին չունեինք ջերմություն, միայն հազն էր ուժեղանում ու գլխացավը:

Օր 6
Մի կերպ լուսացնելով, անհամբեր սպասում էինք թեսթերի պատասխաններին, հուսալով, որ հիմա գնալու ենք տուն ու հանգիստ շունչ քաշենք: Ավաղ, թեսթերի պատասխանը եկավ դրական:

Մեր ինքնազգացողությունը շարունակում էր մնալ նույնը, ջերմության տատանում, թուլություն, ախորժակի բացակայություն, սուր հազ, ու մի քիչ ավելի բարդ էինք տանում ջերմության տատանումները:

Օր 9` այսօր
Մենք դեռ շարունակում ենք պայքարել
վիրուսի դեմ: Գիտեմ, որ 8-10 օրերը ամենակրիտիկականն են, այս շրջանում իմմունային համակարգը սկսում է ակտիվ պայքարել վիրուսի դեմ, ու բարձր ջերմությունը նույնիսկ լավ է: Նշանակում է մեր իմմունիտետը թեժ կռիվ է տանում: Այսօր կորցրել ենք համի զգացումն ու ախորժակը:

Չնայած քաղաքում պտտվող անհիմն խոսակցություններին, մենք շարունակում ենք լավատեսորեն սպասել մեր դուրս գրմանը:

Շնորհակալ ենք Գյումրու բուժ աշխատակիցներին այսչափ ուշադիր ու ջերմ վերաբերմունքի համար:

Շուտով դուրս կգրվենք, մենք` ուրախ որ այս փորձությունը ևս հաղթահարեցինք պատվով, մեր հարազատներն ու բարեկամները ևս ուրախ, որ ապաքինվել ենք, իսկ անհիմն խոսացողները` զարմացած, որ իրենց վարկածները սուտ էին 

Շնորհակալություն երկար գրառումս կարդալու համար: Ազատ ժամանակ շատ ունեմ, որոշեցի կիսվեմ մի քիչ ձեր հետ:

Խնդրում եմ, մնացեք տանը, որ ապահովագրեք ինքներդ ձեզ և ձեր հարազատներին, ինչպես արեցինք մենք:

P.S. Կարոտել եմ փողոցով քայլելն ու մադդկանց հետ շփումը:

Ինտրովերտ`
Լիանա

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են