ՄԱԿ–ը հորդորում է անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված անձանց

ՄԱԿ–ը հորդորում է անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված անձանց

Միջազգային Ipress 2021-02-01 19:16:00 393
bbr_CWU3R.jpg

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները հանդես են եկել կոչով և հորդորել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով գերեվարված բոլոր գերիներին և այլ պահվող անձանց։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ–ի կայքում։

ՄԱԿ–ը հորդորում է անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված անձանց

Ըստ ՄԱԿ–ի փորձագետների` զոհվածների աճյուններն էլ պետք է վերադարձնեն ընտանիքներին` պատշաճ կերպով թաղումներ կազմակերպելու համար։

«Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է և նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հանձն առած պատասխանատվությունից խուսափում», – գրված է ՄԱԿ–ի հայտարարության մեջ։

ՄԱԿ–ում նաև անհանգստացած են այն լուրերից, որ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև սպանվել են։ Փորձագետները դիմում են երկու կողմին էլ` առանց հստակեցնելու, թե որ կողմն է խոշտանգումների ենթարկել գերիներին։

«Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնել մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և հանցագործներին պատասխանատվության ենթարկել և տուժածներին հատուցել», - գրված է հայտարարությունում։

Նշվում է, որ փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկել իրավիճակը:



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը