ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

Միջազգային Ipress 2020-12-03 20:58:00 372
jkk_InEO5.jpg

ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է  պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», - նշել է նա:

Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաեւ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, շարունակել է նա, մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 հազարի։  Օրական տեղափոխվում է 1-2 հազար մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։  Նրանք պայմաններ էին ստեղծում փախստականների վերադարձի համար, ապահովում էին քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության, պարենի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում էին ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման առաջադրանքներ, ինչպես նաեւ ականազերծում էին իրականացնում», - ասել Է Զախարովան:

Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է գտնվում կորած զինծառայողների եւ զոհվածների մարմինների որոնումը: Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ», - հավելել է նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը