Գյումրիում մահվան դեպքեր կան. թարմ տվյալներ

Գյումրիում մահվան դեպքեր կան. թարմ տվյալներ

Հասարակական Ipress 2020-04-22 18:47:00 2541
zb_-8yGW.jpeg

Շիրակի մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ է եղել, 8 պացիենտներ այս պահին բուժումը Երևանում են շարունակում, 10 մարդ լավացել է և դուրս է գրվել։

Այս պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 52 պացիենտ բուժում է ստանում։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք։այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։  

Շիրակի մարզպետարանից տեղեկացրին նաև, որ Մարալիկ համայնքում պարետի ցուցումներն ամբողջությամբ պահպանվում են և հսկվում են ելքերն ու մուտքերը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված 68-ամյա մարալիկցի տղամարդը։ Ապրիլի 16-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում, կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն էին։

Մարալիկի առողջության կենտրոնը երկու շաբաթով դադարեցրել է իր առողջապահական ծառայությունների իրականացումը։   Ապրիլի 19-ին Մարալիկում մահվան դեպք արձանագրվեց (90-ամյա տղամարդը), և երրորդ մահվան դեպքն արձանագրվեց ապրիլի 20-ին (62 -ամյա ձորակապցի տղամարդը):

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ ապրիլի 19-25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ:

Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը  ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իրականացվում են շարունակական կանխարգելիչ աշխատանքներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը