Օրեր առաջ ՀՀ քաղաքացիություն ստացավ․ մահացել է Վարդան Գրեգորյանը

Օրեր առաջ ՀՀ քաղաքացիություն ստացավ․ մահացել է Վարդան Գրեգորյանը

Հասարակական Ipress 2021-04-16 22:19:00 321
mipp_dUYEi.jpg

iPress.am - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել սփյուռքահայ բարերար Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։

Նախագահի մամուլի ծառայության տարածած ուղերձում մասնավորապես նշվում է, որ վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ Վարդան Գրեգորյանը։

«Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում»,- նշված է նախագահի ուղերձում։

Արմեն Սարգսյանը ցավակցություններ է հղել Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և նշել, որ կիսում է նրանց ծանր վիշտը:

Նշենք, որ Վարդան Գրեգորյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 8-ին Իրանի Թավրիզ քաղաքում։

«Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շենացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել մեր տարածաշրջանը։ Հիմա այլևս սրան արդարացում չկա։ Մենք պետք է ներդրումներ անենք մեր երկրում»․ սրանք Վարդան Գրեգորյանի խոսքերն են։

Նա Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահն էր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը։ 1981-1989թթ․ զբաղեցրել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահի պաշտոնը, եղել է Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, 2004 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալին։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը