Ողբերգական դեպք. Մահացել է Էդվարդ Չուբարյանը

Ողբերգական դեպք. Մահացել է Էդվարդ Չուբարյանը

Հասարակական Ipress 2021-09-19 19:50:00 417
Հետևեք մեզ՝ Telegram-ում
shtap-2_kY21s.jpg

iPress.am 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը, հայտնում են Երևանի պետական համալսարանից։

Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում:

Поделиться
Класс
Send