Կյանքից հեռացել է Առաջին ալիքի աշխատակից Աշոտ Սարգսյանը

Կյանքից հեռացել է Առաջին ալիքի աշխատակից Աշոտ Սարգսյանը

Հասարակական Ipress 2020-04-28 18:37:00 663
bih_uQmz4.jpg

«Լուրեր»-ում այսօր մարդիկ իրար չեն բարևում:

Նայում են իրար, հայացքները փախցնում ու լուռ աշխատում՝ արցունքոտ աչքերով: Առավոտյան բոլորը հանգիստ էին, Աշոտի հետ երեկ խոսել էին հեռախոսով կամ գրել:

Հանգիստ էին, որ արդեն պալատում է: 3 ստենտ էին տեղադրել սրտին, վիճակը կայուն էր, սպասում էին նրա վերադարձին: Լուսադեմին հայտնի դարձավ, որ Աշոտին այլևս չեն տեսնի, նրա մոնտաժայինում այլևս երբեք աղի ձողիկների ու կոնֆետների առատություն չի լինի: Աշոտի մոնտաժած վերջին ռեպորտաժը 112-ամյա Մարի Կիրակոսյանի մասին էր՝ Կոմիտասի իրական ձայնը լսած հայուհու:

Լրագրող Մայա Խաչատրյանի հետ կատակել էր, թե «սիրտս չդիմացավ՝ այս ռեպորտաժից հետո տարան հիվանդանոց»: Վերջին երկու օրերին գործընկերները Աշոտի հետ էին, անընդհատ զանգեր ու գրառումներ, որոնք միայն վերադարձի մաղթանքներ էին: Նա խոստացավ բոլորին՝ իր սիրած «հարազատ ջան» արտահայտությամբ:

Խոստումը չպահեց...

Աշոտ Սարգսյանը ծնվել էր 1976 թ. նոյեմբերի 21-ին: Աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում: Հանրային հեռուստաընկերությունում էր աշխատում 2015-ից: Ամուսնացած էր, ուներ 2 աղջիկ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը