Մահացել է Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ Անդրեյ Ղարամյանը

Մահացել է Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ Անդրեյ Ղարամյանը

Քաղաքական Ipress 2020-06-19 21:15:00 618
ynb_Z8g7b.jpg

Մահացել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանը։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ.

«Խորը վշտով առա ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան գույժը: Լավագույն գործընկերոջ, օրինակելի քաղաքացու եւ պարզապես լավ մարդու մասին անցյալով խոսելն անասելի ցավալի է։ Անձամբ իմ եւ Արցախի խորհրդարանի պատգամավորների անունից այս անդառնալի կորստի համար անկեղծ վշտակցություն եմ հայտնում Անդրեյ Ղարամյանի մերձավորներին։ Համբերություն բոլորին։ Անդրեյ Ղարամյանը, որպես վառ անհատականություն, մեզ համար կշարունակի միշտ մնալ ներկա»։

Անդրեյ Ղարամյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Սովորել է Ակնաղբյուր գյուղի ութամյա դպրոցում: Ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1976-1981թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Համալսարանում ուսանելու տարիներին ստացել է նաեւ ռազմական կրթություն: Ունի լեյտենանտի զինվորական կոչում:

1982թ.՝ Ակնաղբյուր գյուղի կուլտուրայի տան գեղմասվար

1982թ. սեպտեմբեր՝ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

1984-1985 ուսումնական տարում նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ:

1990-1993թթ.՝ դպրոցի տնօրեն

1993թ. մայիս  կամավոր զինվորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակ եւ նշանակվել Ասկերանի պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ:

1995թ. ապրիլի 30-ին Շոշի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ագրարային հանձնաժողովի անդամ:

2000-2011թթ.  զբաղվել է մասնավոր ֆերմերային տնտեսությամբ:

2011թ. սեպտեմբեր՝ Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում (շաշկի):

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55-Ա հրամանագիր 07.05.2008թ.):

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը