Լուկաշենկոն թերևս պետք է հիշի, որ Հայաստանը սպասում է վաղուց

Լուկաշենկոն թերևս պետք է հիշի, որ Հայաստանը սպասում է վաղուց

Քաղաքական Ipress 2022-03-11 22:22:00 885
lukashnenko_B9s6Z.jpg

1in.am- Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է անցկացնել ՀԱՊԿ ու ԵԱՏՄ Վեհաժողով: Հասկանալի է, Լուկաշենկոն Պուտինի հետ խոսել է ուկրաինական թեմայով: Բելառուսի նախագահի նախաձեռնությունը Հայաստանի համար պարունակում է ռիսկեր, այն տեսանկյունից, որ կարող են դրվել այսպես ասած «ներգրավման» հարցեր:

Ասել, որ այդ ռիսկերը այսօր խիստ գործնական են, թերևս վաղ է և համենայն դեպս միայն Լուկաշենկոյի հայտարարությունը չարժե դիտարկել իբրև այդ գործնականության վկայություն: Սակայն պատրաստ լինել հնարավոր հարցադրումների և փորձերի, Երևանն իհարկե պարտավոր է, առավել ևս ՀԱՊԿ նախագահող երկրի կարգավիճակով:

Եթե օրինակ Ղազախստանի պարագայում Հայաստանի գործողությունները չունեցան միջազգային ռեզոնանս, որովհետև բոլորովին այլ էր խնդրի էությունն ու այսպես ասած քաղաքական խաղի արժեքը, ապա ուկրաինական իրադարձությունների պարագայում անկասկած պատկերը բոլորովին այլ է և այս դեպքում ՀԱՊԿ նախագահող Հայաստանից պահանջվում է թերևս անել առավելագույնը թեկուզ հարաբերական հավասարակշռության ու չեզոքության խախտում թույլ չտալու համար: Այս դեպքում առկա է կարևոր հանգամանք, որ չկա սպառնալիք ՀԱՊԿ սահմաններին: Ավելին, եթե կա այդպիսի սպառնալիք, ապա սպառնալիքն առաջին հերթին Հայաստանի սահմանի հանդեպ է, որ թույլ է տվել Ադրբեջանը:

Հետևաբար, եթե ՀԱՊԿ մտածում է որևէ արձագանքի մասին, ապա «հերթի» մեջ Հայաստանը «սպասում» է վաղուց: Առավել ևս, որ ընդամենն օրեր առաջ ադրբեջանցիները գնացին հերթական սրացման՝ Նախիջևանի ուղղությամբ: Այլ է իհարկե իրավիճակը ԵՏՄ պարագայում: Այստեղ իհարկե Հայաստանը կարող է ունենալ ընդհանուր հետաքրքրություններ տնտեսական վիճակի առումով: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ռիսկեր են առաջացնում նաև Հայաստանի համար և, եթե ԵՏՄ ունի հնարավորություններ թեկուզ որոշակիորեն նվազեցնել այդ ռիսկերը, ապա Երևանն անշուշտ հետաքրքրված է դրանք օգտագործելու տեսանկյունից: Սակայն, միայն այսպես ասած «պաշտպանական» տրամաբանությամբ, այսինքն ԵՏՄ տնտեսական տարածության վրա պատժամիջոցների ռիսկի կամ հետևանքի հաղթահարմանն ուղղված ներքին ջանքեր՝ տնտեսական գործակցությունն ակտիվացնելու համար: Ռուսաստանի «մեկուսացումը» ԵՏՄ վրա տարածելը արդեն կլինի սահման, որը պարունակում է քաղաքական և գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական ռիսկեր: Թեև, այս դեպքում թերևս Ռուսաստանն ինքը կարող է չունենալ այդպիսի շահագրգռություն, քանի որ ԵՏՄ այլ պետությունների հարաբերությունն Արևմուտքի հետ, ՌԴ-ն կարող է դիտարկել որպես «թթվածնային սնուցում»: Թերևս Ռուսաստանն այդ հնարավորությունից զրկելն էլ իր հերթին չի մտնում Արևմուտքի ծրագրերի մեջ, քանի որ դա հազիվ թե լուծի որևէ էական խնդիր, փոխարենը կարող է ստեղծել կամ առաջացնել նորերը:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել