Լոնդոնի տոնածառը ծաղրի առարկա է դարձել

Լոնդոնի տոնածառը ծաղրի առարկա է դարձել

Միջազգային Ipress 2021-12-03 17:40:00 1677
london_ua_NT.png

Սոցցանցերի բրիտանացի օգտատերերը չարամիտ ծաղրի համար նոր առարկա են գտել՝ երկրի գլխավոր տոնածառը, որն ավանդաբար բերվում է Նորվեգիայից եւ տեղադրվում է Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում, այս տարի պարզվել է, որ անհրապույր է եւ թեքված, հայտնում է BBC-ն։ Որոշ օգտատերեր հետաքրքրվում են, թե ուր է մնացել ծառի մնացած մասը, մյուսները հարցնում են, թե ով եւ ինչպես է վիրավորել Նորվեգիային։

Օգտատերերից մեկը ենթադրել է, որ ծառը կտրել է Բորիս Ջոնսոնի անձնական վարսավիրը (վարչապետը մինչեւ վերջերս միշտ գզգզված էր ման գալիս): Թրաֆալգարյան հրապարակում գտնվող տոնածառի պաշտոնական էջը, որը վարում է Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի խորհուրդը, կատակել է. «Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ իմ ճյուղերի կեսը ոչ թե բացակայում է, նրանք պարզապես սոցիալական հեռավորություն են պահպանում»։ Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը կանոնավոր կերպով խոսակցությունների թեմա է դառնում։

Նախանցյալ տարի, օրինակ, բրիտանացիները ծաղրում էին Նորվեգիայից ստացված այս նվերի ծռվածությունը։ Վեսթմինսթերյան խորհուրդը եւ նորվեգացիները պատասխանել են, որ ավելի քան 20 մետր բարձրություն ունեցող եղեւնին իսկական անտառից է եւ չի կարող լինել այնքան խիտ ու փարթամ, որքան փոքր, հատուկ աճեցված տոնածառները։

Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը 1947 թվականից սկսած ամեն տարի Լոնդոն է ուղարկվում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կողմից՝ ի նշան երախտագիտության՝ նացիստական օկուպացիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը