Այդքան էր իր խելքը հասնում. Լեւոն Երանոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այդքան էր իր խելքը հասնում. Լեւոն Երանոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Քաղաքական Ipress 2021-01-14 16:32:00 981
levon-eranosyan_JywQX.png

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր կայացել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և այս դատական նիստին ուսումնասիրվել են գործում առկա տեսաձայնագրությունները։

Տեսագրություններից մեկում արձանագրված է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահը, ինչի ընթացքում ստեղծվել էր խառնաշփոթ, բազմությունը թույլ չէր տալիս իրականացնել այդ գործողությունները, ինչի հետևանքով կիրառվել են հատուկ միջոցներ։ Պաշտպան Տիգրան Սաֆարյանն արձանագրեց, որ այդ հատուկ միջոցները կիրառվել են հնարավորինս սակավամարդ տաևածքներում, իսկ ոստիկանության ծառայողների ուղղությամբ քաղաքացիները իրեր են նետել։

Դատարանում ուսումնասիրվել է նաև այն տեսանյութը, որտեղ երևում է, որ Վալերի Օսիպյանի հետ բանակցությունների ավարտից հետո Փաշինյանը փորձել է անցնել փշալարերով, ինչից հետո հավաքը, ըստ փաստաբանի, դադարել է լինել խաղաղ։

Դատարանում հետազոտվել են նախաքննության կողմից ներկայացված բոլոր սկավառակները՝ ՝ բացառությամբ վեց սկավառակի՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Նախատեսվում է,որ դրանք կհետազոտվեն հաջորդ դատական նիստին, որից հետո կուսումնասիրվեն նաեւ իրեղեն ապացույցները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Երանոսյանն անդրադարձավ պատերազմին՝ նշելով, որ մենք հաղթած բանակ էինք, տեսանք՝ ինչ եղավ։

«Թող Նիկոլը պատասխանի այդ հարցերին։ Այդքան էր իր խելքը հասնում, դրա համար էլ պարտվեց այս պատերազմը»,- նշեց Երանոսյանը։
Պաշտպան Սաֆարյանն էլ հայտնեց, որ Արցախ մեկնելու ընթացքում Լևոն Երանոսյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, այժմ սպասում են ընթացքին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է, ընդհանուր առմամբ, 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Աղբյուր` Փաստինֆո

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»