Լավրովը չի հանդարտվում․ ՌԴ ԱԳ նախարարը վերահաստատեց հակահայ ծրագիրը

Լավրովը չի հանդարտվում․ ՌԴ ԱԳ նախարարը վերահաստատեց հակահայ ծրագիրը

Քաղաքական Ipress 2022-01-21 18:55:00 726
lavrov_6nP-5.jpg

ՌԴ ԱԳ նախարարն այնքան չի խոսում այլ խնդիրների մասին, որքան՝ Հայաստանի դեմ իրագործվող ծրագրի։ Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով։ Եվ դա բնական է՝ մի կողմից՝ այդ ծրագրի հեղինակն ու իրագործողը Մոսկվան է, մյուս կողմից՝ բոլոր ուղղություններով ռուսական արտաքին քաղաքականության խայտառակ տապալումների ֆոնին Մոսկվան ցանկանում է գոնե մի «հաջողություն» արձանագրել, եւ միակ «թեկնածուն» Հայաստանն է, որը Մոսկվայի ուղիղ ջանքերով (տեղեկությունների փոխանցում թուրքերին, ՀՕՊ անջատումներ, կիսատ-պռատ մատակարարված սպառազինություն, թիկունքի ու բանակի քայքայում եւ այլն) պարտվել է պատերազմը, եւ որի մեդիան ու իշխող խմբակը, այսպես կոչված քաղաքական դաշտի գերակշիռ մասը գտնվում է իր ազդեցության տակ, գումարած մի քանի էշելոնով ագենտուրան։

Ինչպես Սերժ Սարգսյանի տատը կասեր՝ «ով էլ էդքանն ունենար, կհաղթեր»։ Հայաստանի հաղթանակի պարագային Ռուսաստանը դուրս էր մղվելու Կովկասից։ Հայաստանի պարագային գոյաբանական խնդիր ունի նաեւ Թուրքիան, որը կազմավորվել է հայկական հողի ու արյան վրա։ Միայն այս հանգամանքը բավական է Հայաստանի դեմ Կրեմլի «ջանքերի» մասշտաբն ու հետեւողականությունը, ռուս-թուրքական սիներգիայի խորությունը (Լավրով) պատկերացնելու համար։

Լավրովի այսօրվա հայտարարություններին անդրադառնալու կարիք չկա՝ Ղազախստանից հեռանալուց հետո թե Պուտինը, թե Լավրովն ու նրանց ենթականերն ամենօրյա ռեժիմով Հայաստանին հերթական սպառնալիքներն են մատուցում՝ Բաքուն կհարձակվի, եթե սահմանազատում չանեք ու միջանցքները չբացեք, ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կատարելու իրենց դաշնակցային պարտավորությունները, միջազգային միջնորդները պետք է զբաղվեն միայն հումանիտար, կամ Մոսկվայի ներկայացրած հարցերով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը