Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի

Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի

Միջազգային Ipress 2021-06-30 20:11:00 405
nfjjjio_k3icQ.jpg

iPress.am- Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանում: Մտքեր փոխանակեցինք տեղում ստեղծված կոնկրետ իրավիճակի վերաբերյալ: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցություն խթանելու ջանքերը հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, կծառայեն դրա համապարփակ կայունացմանը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում եւ օկուպացված հայկական Շուշի քաղաք նախագահ Էրդողանի՝ վերջերս կատարած այցը, Լավրովը նշել է. «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա այն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների համատեքստում էր...

Մենք այսօր պայմանավորվեցինք Չավուշօղլուի հետ, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ կստեղծի հայերի, ադրբեջանցիների եւ այլ ազգությունների մարդկանց համար կողք կողքի՝ որպես լավ հարեւաններ ապրելու համար: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում` քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»:

Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխգործակցությունը մարմնավորվում է ոչ միայն կանոնավոր խորհրդակցություններում, քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման մեջ, այլ նաեւ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության մեջ, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը: «Այն հաջողությամբ գործում է՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունն այս իրավիճակում...

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից է նաեւ տարածաշրջանում առեւտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը: Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի եւ Ալիեւի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները եւ երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այսօր նույնպես խոսեցինք այդ մասին եւ ունենք լավ ծրագրեր: Այնպես որ, մեկ անգամ եւս կրկնում եմ՝ մենք բավարարված ենք հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղյան հարցով սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ», - նշել է Լավրովը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը