«Մեզ մի ասեք` ինչ անել». Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կատակել է լրագրողի հետ

«Մեզ մի ասեք` ինչ անել». Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կատակել է լրագրողի հետ

Միջազգային Ipress 2021-06-30 19:33:00 363
klmm_7CPnw.jpg

iPress.am- ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակել է, երբ թուրք լրագրողը խնդրել է նրան մեկ այլ տեղ զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ լուսանկարման արարողության ժամանակ:

Նախարարները կանգնել են Ռուսաստանի և Թուրքիայի դրոշների ֆոնին, այդ պահին թուրք լրագրողներից մեկը Լավրովին խնդրել է կանգնել հատակին արված կարմիր նշանի վրա, որպեսզի Ռուսաստանի դրոշը հստակ երևա, հաղորդում է vz.ru-ն: Լավրովն այս խնդրանքին պատասխանել է կատակով.«Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Մեզ մի ասեք` ինչ անել»: Հայտարարությունը զվարճացրել է պատվիրակության անդամներին և լրագրողներին, Չավուշօղլուն ավելացրել է, որ իրեն դուր է եկել ՌԴ նախարարի կատակը:



ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: 

«Իրավիճակը Հարավային Կովկասում ևս մեկ կարևոր թեմա կդառնա ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ճիշտ չի համարում խառնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցերը տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը