Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր, երկրում 3 մլն հայ ենք, որ սկսենք օրական հարյուրներով կոտորվել, քանի՞ հայ կմնա. բժիշկ-թերապևտ

Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր, երկրում 3 մլն հայ ենք, որ սկսենք օրական հարյուրներով կոտորվել, քանի՞ հայ կմնա. բժիշկ-թերապևտ

Հասարակական Ipress 2020-06-03 20:16:00 3522
nkk_RIcJ2.png

Հայաստանում կորոնավիրուսի թվերը շատ խոսուն են, խայտառակ վիճակ է, այսպես շարունակվելու դեպքում ամերիկյան սցենարին ենք հասնելու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, թվերի աճին, ու այն հանգամանքին, որ մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է:

Հարցին՝ ինչը բերեց այս պատկերին, բժիշկը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ ի սկզբանե լուրջ մոտեցում չի եղել, չեն պատկերացրել հիվանդության վտանգների մասին: «Չեմ կարծում՝ ուզել են ինչ-որ բան անել, չեն կարողացել, ուղղակի չեն հասկացել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել. վարակվել է 517, մահացել՝ 20 քաղաքացի. վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214:

Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ լուծում է տեսնում, քանի որ այս պահին բաց են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հանրային տրանսպորտը, այս պարագայում խիստ կարանտինի անցումը կարո՞ղ է արդյունավետ լինել, Շահինյանը պատասխանեց, թե խիստ կարանտինի անցնելու դեպքում պետք է կարողանալ մարդկանց գոյամիջոցներով ապահովել:

«Չգիտեմ՝ ունե՞ն այդքան հնարավորություն, գուցե ունեն, հարց է՝ կցանկանա՞ն ապահովել: Իհարկե, լավ կլիներ, որ 20 օրից մինչև մեկ ամիս ժամկետով խիստ կարանտին սահմանվեր, բայց մի պայմանով՝ մարդկանց հացից չկտրեին: Դա կարող է դեպքերի նվազման բերել: Եթե Կառավարությունը կարողանա մարդկանց գոյությամբ ապահովել, այդ տարբերակն արդյունավետ կլինի: Մարդիկ հացի գումար չունեն, չեն աշխատում, եթե նորից խիստ միջոցների անցնեն, վիճակն էլ ավելի սուղ է լինելու: Եթե կարողանան ընտանիքներին նվազագույնը 100 000 գումար հատկացնել, որ կարողանան գոյատևել, և փակեն ամեն ինչ, սահմանեն պարետային ժամ, մարդիկ դուրս գան միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մթերային խանութ, դեղատներ, իսկ աշխատանքի գնան միայն նրանք, որոնց աշխատանքի անհրաժեշտությունը խիստ է»,-ասաց թերապևտը:

Նրա խոսքով՝ այդ պարագայում կլինի որոշակի արդյունք. «Վարչապետը սիրում է ասել՝ իտալական սցենար, ես կասեի՝ մենք նույնիսկ ամերիկյան սցենարին ենք հասնելու այսպես գնալով: Երկրում երեք միլիոն հայ ենք, որ սկսենք այսպես կոտորվել օրական հարյուրներով, ինչքա՞ն հայ կմնա»,-ասաց Շահինյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ նախորդ կարանտինային ռեժիմը պատշա՞ճ կերպով իրականացվեց, բժիշկն արձագանքեց, որ՝ ոչ: «Շատ թույլ էր կարանտինը, ձևական բնույթ էր կրում: Դա, իհարկե, ոչ միայն պարետատան մեղքն է, այլև՝ քաղաքացիների մոտեցման: Լուրջ չեն մոտենում խնդրին»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց անլուրջ մոտեցման պատճառ են դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունները, թե կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ, գրիպի նման բան է, բժիշկն արձագանքեց, թե դրանք ևս նպաստել են: «Բայց, ինչքան էլ նպաստեին, քաղաքացիները պետք է հասկանային, որ այդպես չէ: Իրավիճակը գալիս է ոչ միայն ղեկավարողների չիմացությունից, այլև մարդկանց՝ հարցին մոտեցման լրջությունից: Երկուսն էլ ունեն էական նշանակություն»,-ասաց Լևոն Շահինյանը:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13527

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9258

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3177

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2247

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 483

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 198

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Իրադարձային 195

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

Հասարակական 189

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

Իրադարձային 159

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 13527

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9258

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3177

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2247

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1131

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 483

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»