ԿԸՀ-ն մերժեց

ԿԸՀ-ն մերժեց

Քաղաքական Ipress 2021-06-13 18:03:00 819
kyh-pashinyan_xt57m.jpg

iPress.am- Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն նիստի ժամանակ քննարկեց նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը: Էդգար Ղազարյանը դիմել էր ԿԸՀ`պահանջելով անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել: 

ԿԸՀ-ն Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը` ընդգծելով նաև, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:

ԿԸՀ-ն Էդգար Ղազարյանի դիմումի մերժման որոշումն ընդունեց 5 կողմ, 0 դեմ ձայներով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որպեսզի վերջինս դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանել էր, թե  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներ հնչեցնելով:

Տիգրան Մուկուչյանը այս դեպքում ևս ընդգծեց, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ բացի մի շարք այլ հանգամանքներից նաև դիմումն իրավասու անձի կողմից չի ներկայացվել. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունն է իրավասու նման դիմում ներկայացնել»,- շեշտեց Մուկուչյանը: 

ԿԸՀ խորհուրդը 5 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց Նաիրա Զոհրաբյանի դիմումը: Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ մերժման որոշումը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարան:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը