ԿԸՀ-ն 48 ժամ է տվել Փաշինյանին. Հայտնի է պատճառը

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել Փաշինյանին. Հայտնի է պատճառը

Քաղաքական Ipress 2021-05-30 13:03:00 4566
pashinyan_r1hmu.jpg

1or.am. 23 կուսակցություն ու չորս դաշինքներ էին օրեր առաջ իրենց ընտրացուցակներն ու փաստաթղթերը ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ ուժերից ոչ բոլորին է սակայն բախտ վիճակվելու հատել քարոզարշավի մարաթոնն ու մասնակցել հունիսի 20-ին կայանալիք քվեարկությանը։

ԿԸՀ-ն երկու տասնյակ քաղաքական ուժերին 48 ժամ է տվել ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղեկանքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին:

Փաստաղթերը կիսատ ներկայացրած ուժերի մեջ է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Երեք տարի պետական բոլոր լծակներին տիրապետող, խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող, սեփական արդարադատության նախարար ու հարյուրավոր փորձագետներ ունեցող քաղաքական ուժը նույնիսկ մի ընտրացուցակ և փաստաթղթեր չի կարողանում նորմալ ձևակերպի և արժանանում է ԿԸՀ դիտողությանը։

Այս փաստը նաև վկայում է, թե ինչ անլրջությամբ են քաղաքական ուժերը մոտենում անգամ իրենց սեփական ցուցակներին։ Փոքրաթիվ քաղաքական ուժերից փաստաթղթերի ամբողջ փաթեթը առանց թերությունների են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը։

Երկու քաղաքական ուժերն էլ մանրակրկիտ և պատասխանատվությամբ են մոտեցել ընտրական փաստաթղթերի փաթեթի ձևավորմանը, և սա նրանց պատասխանատվության առհավատչյան է։

Ռուսական բանակային մի ասույթ կա՝ «Կարգապահությունը գալիս է շարքից», իսկ քաղաքական ուժերի դեպքում կարող ենք վերաձևակերպել այսպես՝ «Կարգապահությունը գալիս է փաստաթղթերից»։

Եվ արձանագրենք, որ իշխանությունն անկարող է նույնիսկ մի փաթեթ ճիշտ ձևակերպել, էլ չասած երկիրը ճիշտ կառավարելու անընդունակության մասին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը