Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր- Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Կյանքն անշուշտ մի մեծ բումերանգ է։
Ժամանակին ընտրակեղծիքների ճանապարհն ընտրած Լևոն Տեր–Պետրոսյանը պիտի բողոքեր արդեն իր մասնակցությամբ ոչ արդար ընտրություններից։
Մոտ 20 տարի ոստիկանությունը որպես կենդանի մահակ օգտագործած Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն այսօր բողոքում ու հուզվում են ոստիկանության գործողություններից։ Հետաքրքիր է թե կոնկրետ ինչի՞ց կբողոքի տարիներ անց Նիկոլ Փաշինյանը։
Ամեն դեպքում պետք է հիշել, որ կյանքն անշուշտ մի մեծ բումերանգ է, որը վաղ թե ուշ հետ է գալիս...

