«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-03-26 21:15:00 672
mlo_slO5j.jpg

iPress.am- Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ է արտահերթ ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարեց հայաստանյան վեց հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Մանուկյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու իշխանափոխության հարցը։

«Կարծում եմ, որ նախ Հայաստանը պատրաստ չէ դրան, բացի այդ, ընտրությունները խորացնելու են ճգնաժամը, ոչ թե այն լուծելու են։ Մենք ուրիշ երկրների առջև խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ընտրություններն է ղեկավարելու։ Ավելի լավ է` նա մի քիչ էլ երկար մնա, մենք ուժ հավաքենք և նրան գցենք տեղից, քան ղեկավարի ընտրությունները։ Էլ չեմ ասում, որ նա ընտրություններին ինչ–որ տոկոս կհավաքի»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` եթե Փաշինյանը նորից դառնա վարչապետ, ինչը չի բացառվում, ապա դրանից հետո ողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղելու։ Հենց այդ իսկ պատճառով էլ, ըստ Մանուկյանի, միակ ծրագիրը Հայրենիքի փրկության շարժման առաջարկածն էր` 1 տարով ժամանակավոր վարչապետ նշանակվի, որից հետո նոր միայն ընտրություն անցկացվի։ Մանուկյանը նշեց, որ եթե դուր չի գալիս, որ ժամանակավոր թեկնածուն ինքն է լինելու, ապա կարող են և թեկնածուին փոխել։

Հարցին, թե չի՞ կարծում, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, քանի որ սպասում էր ռադիկալ քայլերի, Մանուկյանը պատասխանեց, որ ինքն էլ է հիասթափված իրենից էլ, ընդդիմությունից էլ, քանի որ կարծում է` կարելի էր շատ ավելի արդյունավետ աշխատել։

Նա նշեց, որ իրենց առաջարկած ճանապարհը սա է` փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխության, ժամանակավոր վարչապետի թեկնածու նշանակվի, օրենքների փոփոխություններ լինեն, գուցե սահմանադրական փոփոխություններ լինեն և Ընտրական օրենսգիրքը փոխվի, և նոր միայն ընտրություններ անցկացնեն։

Հակառակ դեպքում, նրա խոսքով, ընտրությունները քաոս են ստեղծելու և ողջ կրիմինալ աշխարհը մասնակցելու է դրան։



 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը