Կրթության ոլորտում ժամկետների խախտումներ կան

Կրթություն Ipress 2020-03-06 00:26:00 111
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arayik-harutyunyan-2_PsvYk.jpg
Поделиться
Класс
Send

ՀՀ կառավարությունը 2019թ. մայիսի 16-ի նիստում հաստատել է 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Այս ծրագրում մանրամասն նշվում է, թե առաջիկա 4 տարիներին ինչ փաստաթղթեր պետք է ընդունվեն, ինչ արդյունքներ պետք է ապահովվեն։ Դիտարկենք ծրագրի կրթության հատվածին վերաբերող որոշ դրույթներ։

Ծրագրի առաջին կետում նշված է, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է համապատասխանեցվեն հեռանկարային զարգացման ռազմավարական ուղղություններին։ Սա մեզ համար, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն է։ Հայտնի է, որ Հայաստանի կրթության ոլորտում չկա երկարաժամկետ մտածողության և պլանավորման մշակույթ։ Մեր բոլոր զարգացման ծրագրերը մեծ մասամբ մնացել են թղթի վրա։ Բացի այդ, մենք այսօր չենք կարողանում ռազմավարական ծրագրեր հաստատել։

Իմ կարծիքով՝ նման ձախողման պատճառն այն է, որ նախարարությունը չունի ռազմավարական հարցերով զբաղվող համարժեք օղակ։ Արդյունքում՝ նախարարությունը փորձում է միջազգային և տեղացի լոյալ փորձագետների հետ կարճաժամկետ պայմանագրերի միջոցով մշակել ծրագիր։ Բայց փոխվում է նախարարը։ Ստեղծվում է նոր աշխատանքային խումբ, որում ընդգրկվում են նոր նախարարի լոյալ փորձագետները, որոնք ինչ-որ նախագիծ են մշակում։ Բայց դա էլ է մնում կիսատ, քանի որ նորից նախարարը փոխվում է։ Այսպիսի ընթացք է ունեցել մեր կրթական համակարգը վերջին 5-6 տարիներին։

Եվ ահա հետհեղափոխական ծրագրով նախատեսված էր, որ մինչև 2019թ. օգոստոսի վերջին եռամսյակը պետք է մշակված լինեին կրթության ոլորտի հետագա զարգացման հիմնական սկզբունքները։ Գուցե այդ սկզբունքների սևագիրը մշակված է։ Բայց առ այսօր ոչ մի փաստաթուղթ հանրությանը չի ներկայացվել։ Նույն տասնօրյակում պետք է նախարարի հրամանով հաստատվեր կրթության ոլորտի զարգացման միասնական հայեցակարգը։ Այս փաստաթուղթը նույնպես չկա։ Մինչև 2020թ. մայիսի 20-ը «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման թիրախների և 2020-2025թթ. զարգացման պետական ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Թեև դեռ 2 ամիս կա այս փաստաթղթի ժամկետին, բայց պարզ չէ, թե ինչ վիճակում է այն։ Այս պահին գոնե մասնագիտական հանրությանն ինչ-որ նախագիծ պետք է ներկայացված լիներ։

Ծրագրի երկրորդ կարևոր կետը ձևակերպված է այսպես. «Իրատեսական, կրթության ոլորտի շահառուների իրավիճակը բարելավող, հետազոտահենք քաղաքականության մշակում»։ Այս կետով նախատեսվում էր, որ մինչև 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակը  կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ամբողջականացման գործողությունների պլանը պետք է հաստատված լիներ։ Այստեղ խնդիր կա՝ բարձրագույն կրթության հետ կապված։ Բանն այն է, որ մի շարք համալսարաններ ստեղծել են իրենց կառավարման տեղեկատվական համակարգը և չեն ցանկանում միանալ կենտրոնացված համակարգին։ Այս խնդիրը պետք է լուծվեր նախորդ տարի։ Բայց դեռևս առաջընթաց չկա։ Այս կետի հետ կապված՝ 2 գործողությունների վերջնաժամկետ է սահմանված 2020թ. մարտ ամիսը։

Երրորդ կետով նախատեսվում էր բարձրացնել Հանրակրթության կառավարման համակարգի արդյունավետությունը։ Ծրագրի համաձայն՝ 2019թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակում նախարարի հրամանով պետք է հաստատված լիներ Հանրակրթության կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգը։ Այս կետն էլ չի կատարվել։ Անցած տարի դպրոցների կառավարման խորհուրդների հետ կապված նախագիծ հայտնվեց e-draft կայքում։ Բայց այն ընթացք չստացավ, և այս պահին խորհուրդների ճակատագիրն անորոշության մեջ է։

Հանրակրթության մասով նախատեսված էր նաև մինչև 2020թ. հունվարի 2-րդ տասնօրյակը վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հանրակրթության պետական չափորոշիչը վերանայելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Բայց այս կետը նույնպես կատարված չէ։

Անցած աշնանը պետք է իրականացվեր նաև Ուսուցիչների մասնագիտական որակավորման պահանջների համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշերին։ Մասնավորապես, 2019թ. հոկտեմբերին նախարարի հրամանով պետք է հաստատվեին ուսուցիչների մասնագիտական որակավորումների բնութագրերը։ Իսկ նոյեմբերին նախարարը պետք է հաստատեր ուսուցիչների որակավորումների բնութագրերի ներդրման քաղաքականությունը և ժամանակացույցը, որը նույնպես չի արվել։  Իսկ 2020թ.-ի ապրիլին պետք է ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը համապատասխանեցված լինեն որակավորումների նոր պահանջներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ փաստաթղթերն ընդունված չեն, չունենք նաև հանրակրթության գծով փոխնախարար, չի ստեղծվել Կրթության ազգային ինստիտուտին փոխարինող կառույցը, կարելի է ենթադրել, որ այս կետը նույնպես չի կատարվի։

Փաստաթղթից զգացվում է, որ նախարարությունը հատկապես հավակնոտ փաստաթղթեր է ներկայացրել հանրակրթության ոլորտում։ Օրինակ՝ մասնագիտական կրթության ծրագրերի հետ կապված՝ ժամկետներն ավելի հեռահար ու զգուշավոր են գրված։

Սահմանված ժամկետին քիչ թե շատ համապատասխանում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ի դեպ, կառավարության ծրագրով նախատեսված է եղել օրենքը կոչել «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենք։ Այս օրենքի նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվեր 2019թ. նոյեմբերի 1-ին։

Նույնը կարելի է ասել նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի մասին, որն արդեն Ազգային ժողով է հասել։

Իսկ ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում դանդաղ ենք շարժվում։ Մենք վաղուց պետք է գոնե ունենայինք մեր կրթության տեսլականը։  Ցավալի է, որ այս ձգձգումների համար ոչ մի բացատրություն չի տրվում։ Երբ ներքևի օղակներն ուշացնում են իրենց պարտավորությունների կատարումը, անպայման պատժվում են։ Բայց վերևների համար հաշվետվողականության մեխանիզմը չի աշխատում։

168.am

Поделиться
Класс
Send
covide_5qKLZ.jpg

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա

gumar_hGiH6.jpg

Հայի տականքները. պատերազմի ժամանակ ժողովրդից փող են յուրացրել. մանրամասներ

marzuhi_B-zkg.jpg

Քաբուլում երիտասարդ մարզուհու են գլխատել

kangateswm_sGObB.png

Զգոն եղեք, թևակոխում ենք կրիմինալ շրջան.Աստղահոգեբանի բացառիկ կանխատեսումը

inqnatir_WWo-2.jpg

ՀՐԱՏԱՊ. Ողբերգական ավիավթար. կան բազմաթիվ զոհեր Video

geriner-en-veradarnum_qF39Q.jpg

Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան. Տեսանյութ

geriner_-ctVm.jpg

Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները

geri_G0L2k.jpg

Բաքվից Երեւան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում

kanye-west_ou7HF.jpg

Քանյե Ուեսթը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)

hasmik-karapetyan_bZBxb.jpg

Ժողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը VIDEO

anahit-hayko_ZOUvz.jpg

Ես Անահիտին սիրելու եմ մինչև կյանք վերջ. Հայկոյի այս մտքերից չեք կարող չհուզվել (տեսանյութ)

bayraktar-1_jqhro.jpg

Թուրքիան թաքցնում է Բայրաքթարի մահվան իրական պատճառը. Հայտնի է՝ ինչու

the-squid-game_L1AQ5.jpg

Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

geriner-en-veradarnum_ZfZJx.jpg

Գերիների նոր խումբ է վերադառնալու. Մանրամասներ

bayraqtar_mKds2.jpg

Մահացել է հայ ազգի ամենամեծ թշնամիներից մեկը, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք

hrach-qeshishyan_xS-Ul.png

Էն ժամանակ երջանիկ էինք. առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Հրաչ Քեշիշյանի գրառումը Հայկոյի մասին

rus-kanayq_5xncC.jpg

Պետդումայի պատգամավորը կոչ է արել արգելել չամուսնացած ռուս կանանց այցելել Թուրքիա

marinka_XuHz7.png

Մարինկա Խաչատրյանի նախկին նշանածը ներկայացրել է իր իդեալին. սա տեսնել է պետք (տեսանյութ)

aran-abovyan_fGrHI.jpg

«Բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր». Արման Աբովյան

vano_WM5-B.png

Որտեղ կհուղարկավորեն Վանո Սիրադեղյանին

putin-talib_o1f6n.jpg

Թալիբները պատասխանել են Պուտինին

h_YorCz.png

Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ

qve_97FPR.jpg

Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

balasanyan-gyumri_DmllD.jpg

Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը

gyumri_YDF7M.jpg

Գյումրիի նախնական արդյունքները 77 տեղամասերից