Կրթաթոշակների չափերը կավելանան․ Արայիկ Հարությունյանը նոր նախագիծ կներկայացնի կառավարությանը

Կրթաթոշակների չափերը կավելանան․ Արայիկ Հարությունյանը նոր նախագիծ կներկայացնի կառավարությանը

Հասարակական Ipress 2020-04-22 20:17:00 510
caz_HFP7D.jpg

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել կրթաթոշակի չափերում։

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է  պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:

Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:

Ըստ ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագրի, ի թիվիս այլնի Կառավարության խնդիրներից է մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝ կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով:          

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչը կնպաստի մարդկային մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն:

Գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ նախարարության կողմից առաջարկվում է հետբուհական կրթություն ստացողներին նախատեսված կրթաթոշակի չափի ավելացում /35000 դրամով/՝ միտված  երիտասարդ մասնագետների սոցիալական վիճակի բարելավմանն ու կյանքի որակի փոփոխությանը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի կայուն զարգացմանն ու համընդհանուր բարեկեցության գործընթացին:

Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ,տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը