Կրեմլի խուճապային արձագանքը. ՄԱԿ-ին Հայաստանի դիմումը մղձավանջ է Մոսկվայի համար

Կրեմլի խուճապային արձագանքը. ՄԱԿ-ին Հայաստանի դիմումը մղձավանջ է Մոսկվայի համար

Քաղաքական Ipress 2021-05-23 19:11:00 1083
bgoo_sJyt0.jpg

Սյունիքի մարզը Հայաստանից պոկելու ռուսական պլանը համարժեք հակազդեցության է արժանացել համաշխարհային հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Հնդկաստանի ու Իրանի կողմից, այս ամիսների ընթացքում եզակի համարժեք արձագանք եղավ Հայաստանի հանրային-քաղաքական գրեթե բոլոր շրջանակներից:

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռյակն ընդդեմ Հայաստանի ու վերոհիշյալ ուժային կենտրոնների՝ ինքնին այս դասավորությունը վկայում է շատ բանի մասին:

Կրեմլի խուճապային արձագանքը փաստաթղթի հրապարակմանը շատ բանի մասին է վկայում: Ըստ էության, Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ արդեն հնարավոր չէ քողարկվել իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի գործողությունների հետեւում, ընդ որում՝ միջազգային բավական կոշտ արձագանքների ու հնարավոր հետեւանքների ֆոնին Բաքուն այդ դերից դուրս գալու ակնարկներ է անում:

Ռուսաստանի ծրագրերն ու նպատակները Հայաստանի հարցում պարզ են դառնում ավելի լայն շրջանակների, ընդ որում՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման շրջանակը տարածվում է ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ Հայաստանի այլ շրջանների վրա: Բաքվի զինված ներխուժումների ուղղությունները հստակ համընկնում են «անվտանգության միջանցքներին», որոնցով վերահսկողության տակ են վերցվելու Հայաստանի հիմնական մայրուղիները:

Եռակողմ բոլոր փաստաթղթերի հեղինակը Ռուսաստանն է, բոլոր թղթերի տակ կա Պուտինի ստորագրությունը: Դրանք իրագործելու համար Հայաստանի դեմ կիրառվում են անկանոն պատերազմի բոլոր մեթոդները: Ընդ որում, Հայաստանի շահերի աջակցության միջազգային արձագանքների ուժեղացման պայմաններում այդ մեթոդներն ավելի ինտենսիվ են դարձել: Պուտին-Ալիեւ նույնպես «ինտենսիվացած» ներդաշնակ հայտարարությունները շտապողականության վկայություն են:

Հայաստանի շահերի «կոալիցիան» չի ընդունում եռակողմ «կարգավորումները» որպես լուծում եւ դնում է միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններում՝ ՄԱԿ ԱԽ, Մինսկի խմբի համանախագահություն, հարցի քննարկումը: Հայաստանում նույնպես բարձրացվում է այդ խնդիրը, այդ թվում՝ միջազգային զորախմբի ներգրավման պահանջով: Հայաստանի կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, եւ երկուստեք ծամածռությունները ավելի են ամրապնդում միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին դիմելու պահանջը: Դա հնարավորություն է՝ կանխելու Հայաստանի մասնատման եւ շրջափակման ծրագրերը:

Իր հերթին, միջազգային այդ ատյաններին դիմելու հեռանկարն իսկական մղձավանջ է Ռուսաստանի համար, հատկապես ՄԱԿ ԱԽ-ում անցյալ տարվա հոկտեմբերին վետոյի հայտնի պատմությունից հետո: Ռուսաստանն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար: Սակայն «Ադրբեջանը Թուրքիայից պոկելու», Կովկասից անխուսափելի նահանջը հնարավորինս անվտանգ իրականացնելու Ռուսաստանի ռազմավարությունը չպետք է իրականացվի Հայաստանի մասնատման ու հայերի հայրենազրկման հաշվին: Հայաստանում սա գիտակցվել է, եւ քաղաքական դերակատարության հավակնություն հայտնած խմբերի գործունեությունը գնահատվելու է հենց այս խնդրի համատեքստում: Վճռական պահ է, լայն դիմադրություն է պետք, եւ դրա հնարավորությունները կան:

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը