ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ կրակողը եղել է ալկոհոլի ազդեցության տակ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ կրակողը եղել է ալկոհոլի ազդեցության տակ

Հասարակական Ipress 2021-03-15 22:03:00 1152
ndo_oSuQP.jpg

iPress.am-Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև ։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզեցին, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր եկան նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ հայտնաբերվեցին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին, որ հացատանը ծննդյան արարողություն է, և ինքնաձիգից կրակել է արձակել է մասնակիցներից մեկը։ 

Ըստ տեղեկությունների՝ մինչ կրակոցները նրա և այլ մասնակիցների միջև, այսպես ասած՝ տհաճ խոսակցություն էր եղել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։

31-ամյա տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և մարզի ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց ահազանգից մոտ կես ժամ անց հենց Կոտայքի մարզում։ Սոլակ գյուղում բնակվող տղամարդը, մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Ստուգվեց սթափությունը․ ալկոհոլի ազդեցության տակ էր։

«Մերսեդեսի» բեռնախցիկում էլ առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի 44 փամփուշտ կար․ բնականաբար՝ ապօրինի։ Զենք-զինամթերքն առգրավվեց։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը