Կրակել են Պապիկյանի ընկերոջ հոր վրա

Կրակել են Պապիկյանի ընկերոջ հոր վրա

Հասարակական Ipress 2021-05-25 19:28:00 438
bff_cB6Tg.jpg

iPress.am-Երեկ ժամը 18։00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Նոր Նորքի 6-րդ զանգվածում, որի հետևանքով Համալսարանական թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Լավրենտ Առուշանյանը։ Առուշանյանին հիվանդանոց են տեղափոխել 6-րդ զանգվածի 10-րդ փողոցից։

Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր,այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Աղբյուրին տեղեկություններ հասան, որ Լավրենտ Առուշանյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընկերոջ՝ Աշոտ Առուշանյանի հայրն է, Աշոտ Առուշանյանին Սուրեն Պապիկյանը ամիսներ առաջ նշանակել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել էին ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։

Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել էր կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։

Աղբյուրին ասացին, որ Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը իրենց թաղամասում զբաղված է եղել Նիկոլ Փաշինյանի քարոզով, որպեսզի որդին պահպանի պաշտոնը, և դրա համար հաճախ վիճաբանությունների ու կռիվների մեջ է հայտնվել։

Հ.Գ. Մենք տեղեկացանք, որ Առուշանյանը վեց ամիս առաջ ազատվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը